HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Զեկույց՝ բանակում բժշկական ծառայության առնչվող խախտումների մասին

«Զորակոչի և զինծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտումների զգալի մասը  ոչ պատշաճ բժշկական ծառայության ապահովման հետևանք է»,- այս կարծիքին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ի հետ համատեղ զեկույց է պատրաստել հայոց բանակում բժշկական ծառայության առնչվող զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Զեկույցը պատրաստողներն իրենց ուսումնասիրություններով փորձել են ներկայացնել այն հիմնական օրենսդրական բացերը, որոնք առկա են ՀՀ զինված ուժերի համակարգում: Այս ոլորտում մարդու իրավունքների հիմնական խախտումը, ըստ վերլուծաբանների, այն է, որ բացակայում է զորակոչի ընթացքում բժշկական զննության եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմը, այսինքն՝ զինծառայողը, փաստորեն, զրկված է առողջական խնդիրների հետևանքով իր խախտված իրավունքերի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Ըստ զեկույցի հեղինակներին՝ մարդու իրավունքների ոտնահարում է նաեւ այն, որ օրենսդրորեն չի կարգավորվում զորակոչիկի մոտ մի քանի հիվանդության առկայության դեպքում պարտադիր զիվորական ծառայության պիտանիության վերաբերյալ խնդիրը: Առաջին անգամ տարկետում ստացած զորակոչիկները միևնույն հիվանդությունների առկայության դեպքում հաջորդ զորակոչին, առանց հիմնավորման, զորակոչվում են:

Ոչ շարային կամ շարային՝ սահմանափակումներով ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողները ընդգրկվում են շարային ծառայության մեջ: Ոչ շարային և շարային՝ սահմանափակումներով զինծառայության կարգավորման վերաբերյալ իրավական ակտը մատչելի չէ զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց հարազատնրին, և հայտնի չէ դրանց հետ կապված բողոքների և դիմումների քննման իրավական ընթացակարգը:

Հետաքրքրական է նաև այն, որ զորակոչիկի բուժզննությունն ախտորոշում է տվյալ պահին նրա առողջական վիճակը, սակայն չի ներառում որևէ կանխատեսում զինծառայության ընթացքում ներկա առողջական վիճակի հետ կապված հնարավոր ռիսկերը, հնարավոր փոփոխությունները:

«Տպավորություն է, որ բժշկական զննություն անցկացվում է պարզելու համար զորակոչիկի առողջական վիճակը, որպեսզի ապահովվի գլխաքանակը ՀՀ զինված ուժերում, իսկ թե ծառայությունից հետո ինչպիսի առողջոկան վիճակով քաղաքացի է զորացրվում բանակից և վերադառնում հասարակություն, այդքան էլ էական չէ, քանի որ ՀՀ օրենսդրությունն ուղղակի չի նախատեսում զորացրումից առաջ անձի առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության իրականացում» ,- զեկույցը ներկայացնելիս նշեց Արթուր Սաքունցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter