
Մտավորականները դիմել են անվանի գրող Ժիրայր Ավետիսյանին՝ Հայաստան վերադառնալու կոչով
Մի խումբ հայ մտավորականներ հայրենիք վերադառնալու կոչով են դիմել ԱՄՆ-ում բնակվող անվանի երիտասարդ գրող, մի շարք հեղինակավոր միջազգային գրական մրցանակների դափնեկիր Ժիրայր Ավետիսյանին:
Կոչում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Ավետիսյան, անառարկելի է, որ Ձեր ստեղծագործությունները հիրավի նոր խոսք են ժամանակակից հայ գրականության մեջ: Բոլոր գործերի առանցքում պահելով ազգային կեցության և պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները, դուք 25-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով. ոչ միայն որպես արձակագիր և դրամատուրգ, այլև երիտասարդ հայ ստեղծագործողների շրջանում գրական մեծ հեղինակություն:
Այսօր մենք խոր ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք Ձեզ ոչ թե հայրենի հողում արարելիս, այլ օտարության մեջ դեգերելիս: Ձեր կողմից ստավող բոլոր գրական մրցանակները պետք է գան Հայաստան:
Հայրենիք վերադառնալու կոչը Ձեզ հնչեցնելու գաղափարն է համախմբել այսօր մեզ, և հույս ունենք, որ այն անարձագանք չի մնա»:
Այս նամակի տակ ստորագրել են 124 մտավորական. գրողներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ և հասարակական գործիչներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել