HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Հարթունյանի գործով դատարանում ներկայացվեց նաև ոչ վերաբերելի ապացույց

Դատախազ Բագրատ Պետրոսյանն այս տարի հասցրեց ավարտել ՊԵԿ-ն ընդդեմ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների ու սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի գործով մեղադրող կողմի ապացույցների հրապարակումը: 2013-ի առաջին նիստին ցուցմունք կտա փորձագետը: 

Մինչ այդ, դատախազն ընթերցեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության զննության արձանագրությունը, դատարանում բացվեց արձանագրության մեջ գրանցված իրերի փաթեթը: Այնտեղ  երկու մատյան, երկու նոթատետր ու հրամաններ կային: Մեղադրող Պետրոսյանը, ցուցադրելով այցելուների մատյանը, նշեց, որ որևէ տեղում առկա չէ խանութ գրառումը:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, ընկերությունում հայտնաբերվել է կեղծ խանութ, որտեղից մակարոնեղեն է իրացվել: Բայց երբ պաշտպանական կողմը ևս ծանոթացավ ապացույցների բովանդակությանը, Նարեկ Հարթունյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ «Լենդրուշի մոտ» գրառումը հենց վկայում է այն մասին, որ ընկերության տարածք մուտք գործած այցելուները գնացել են պահեստ, քանի որ Լենդրուշը ոչ այլ ոք է, քան ընկերության պահեստապետը:

Փաստաբան Հայկ Ալումյանի աչքից չվրիպեց նաև ավտոմեքենաների մատյանը. «Այս մատյանում առաջին գրառումը կատարվել է 2011թ.-ի մայիսի 6-ին, իսկ իմ պաշտպանյալին ՊԵԿ-ը մեղադրում է հարկերից խուսափելու մեջ մինչև 2011 թ-ի մարտն ընկած ժամանակահատվածը: Այսինքն՝ սա վերաբերելի ապացույց չէ»:

Եվս մեկ դիտարկում. փաստաբանը դատարանի ուշադրությունը բևեռեց նրան, որ իր պաշտպանյալ Նարեկ Հարթունյանի պնդմամբ, դատարանում ներկայացված հրամաններից  մեկի տակ ակնհայտ կերպով իր ստորագրությունը չէ:    

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter