HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Միջին բարդության հրդեհ` Երևանում (լուսանկար)

Այս երեկո` ժամը 9-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի Վահրամ Փափազյան 17 շենքի տանիքում, այրվել է մոտ 40 քառ. մետր տանիք:

Հրդեհին մոտ բնակարանների բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել:

Տանիքում և շենքի մոտ աշխատում էր մոտ 15 հրշեջ (3 մարտական հաշվարկ):

Դեպքի վայր էին եկել նաև շտապօգնության և «Երևան գազի» աշխատակիցները:

Ճանապարհային ոստիկանները մինչ հրդեհի մարվելը փակել էին Փափազյան փողոցի մի հատվածը, որպեսզի մեքենաները չխանգարեն հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհը մարվեց մոտ 20-25 րոպեի ընթացքում:

Ինչպես «Հետքին» հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբի հերթափոխի պետի տեղակալ Արսեն Ջանվելյանը, հրդեհը միջին բարդության էր:

«Պարզապես տղաների շատ օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվեց: Մտածում էինք` կարող է ավելի վատ լինել»,- ասաց նա:

Փափազյան 17-ը և հարևան շենքերը ժամանակավորապես հոսանքազրկվել էին, սակայն «Երևան գազի» փականագործ Գեղամ Գեղամյանը հայտնեց, որ շենքի գազը չեն անջատվել, քանի որ կրակը չի մոտեցել գազի վահանակներին, գազի արտահոսք չի եղել:

Արսեն Ջանվելյանը չնշեց, թե որն է հրդեհի պատճառը: Նրա խոսքով` տեսուչները հետաքննություն կանեն և կպարզեն պատճառը:

Հիշեցնենք, որ սա Փափազյան 17 շենքում հրդեհի 2-րդ դեպքն է վերջին 6 ամսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter