HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 տարի բանտում գտնվող Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում` Ամանորի գիշերը

Այս մասին ֆեսյբուքում գրել է լրագրող Զարուհի Մեժլումյանը: «Ցմահ դատապարտյալներից, 22 տարի բանտում գտնվող Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում Ամանորի գիշերը, համակարգը, իհարկե, հանգստանում էր, ու լուր չի տարածել: Լուրն ինձ հայտնեց նրա քույրը, ով նրա միակ մոտ հարազատն է /Մանուկը չուներ իր ընտանիքը/: Մանուկը նորանկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտվածներից էր, դատապարտվել էր 1991 թ-ին՝ մեղադրվելով 2 և ավելի անձանց սպանության մեջ, մեղքն ընդունել էր: Սակայն 20 տարի անց դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, սակայն դատարանը մերժել էր, դատավարություններին մասնակցում էի, դատախազն ասաց. «20 տարի փակ ռեժիմում ենք պահել, ոնց միանգամից բաց թողնենք»: Հետաքրքիր է, երբ պատժի կրման 15 տարին լրացել էր, համակարգը չգիտե՞ր, որ մի օր էլ 20-նն է լրանալու: Ինչևէ, 21 տարի անց նրան տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ՝ կիսափակ ռեժիմ: Ի դեպ, Մանուկ Սեմերջյանի ստամոքսը պատժի կրման տարիներին, բանտային պայմանների ու բալլադ(վռիկ) կոչվածի շնորհիվ մի քանի անգամ վիրահատվել էր: Մահվան պատճառները դեռ ստուգվում են: 

Նորից ու նորից հարց համակարգին՝ ի՞նչ է անում պետությունը 20 տարի, որ հասարակություն վերադառնա մտքով, հոգով ու մարմնով առողջ մարդ... էս հարցը տարիներ շարունակ տալիս եմ, ոչ մի պաշտոնյա դեռ չի պատասխանել իմ հարցին»,- գրել է Զ. Մեժլումյանը:

Այս վիդեոյի վերջին մասում Մանուկ Սեմիրջյանն է խոսում:

 

Մեկնաբանություններ (15)

GRETA
Hancagorcnery irakanum` azatuyan mej gtnvox pashtonyanern en mer erkri....
Telman Sahakyan.
To #7 Sorry, may be you are right.
Telman Sahakyan
Հարգելի Վ. Առաքելյան մի խելոք մարդ ասել է` ավելի լավ է 10 հանցագործ դրսում, քան մեկ անմեղ մարդ բանտում: Դա ամենեւին չի նշանակում, որ փախուստի մեջ գտնվող հանցագործը, եթե չի դիմել սպանությունով կամ այլ հանցավոր միջոցով գումար հայթաթելու գործողությանը, ուրեմն նրա նախորդ հանցանքը ապացուցված չի: Իսկ որ իշխանությունները հանցագործ են, դա եւս չի նշանակում, որ բանտերում միայն սխալ դատվածներ են: Հնարավոր է ողորմածիկ Սեմերջյանը զղյջացել էր իր արրքի համար եւ ազատության մեջ գտնվելով` միգուցե ավելի քիչ վնաս ներկայացներ հասարակության համար, քան ես եւ Դուք, բայց դա բոլորովին այլ թեմա է... Օրինակ` rafayel-ը գրում է` Ես չեմ հավատում,որ Մհերը մարդ սպանած լինի... Ազնվությամբ, ես էլ չեմ հավատում... Բայց իմ կարծիքը շատ քիչ է նրան արդարացնելու համար:
Վ. Առաքելյան
Իրավաբանության մեջ գոյություն ունի ,,Անմեղության կանխավարկած,, /Презумпция невиновности/ հասկացողությունը, ըստ որի եթե անգամ գոյություն ունեն հիմնավոր կասկածանքներ հանցագործի մասին, սակայն ոչ մի իրավական նորմերով չի հաջողվում ապացուցել հանցանքը, ապա ,,հանցագործին,, պարտավոր են ազատ արձակել: Խորհրդային և մեր ժամանակներում գործում է այսպես կոչված ,,Դատավորի ներքին համոզվածություն,, կոչվող ինստիտուտը, ըստ վորի էլ կաշառակեր դատավորները /գրեթե բոլորը/ ազատ են արձակում իրենց նման ավազակների և նրանց փոխարեն բանտերը լցնում անմեղներով:
hasmik
ցավոք Հայաստանում արդարադատության ինստիտուտը վեր է ածվել այնպիսի բիզնեսի, որին կերազեր ամենախոշոր բիզնեսները, քննիչ, դատախազ, դատավոր եռյակին ոչ թե օրենքն է , այլ գումարի չափն է կարևոր, բոլոր հոդվածներր ունեն իրենց գները,որին եթե դու չես հանաձայնվում ու սկսում ես պայքարել դառնում ես այդ եռյակի ոխերիմ թշմանին, հիմա էլ այդ եռյակն է սկսում քո դեմ պայքարել իրենց բոլոր խնամի սանիկական կապերով, մոռանալով օրենքի մասին, այնպես որ բանտերը լցված են անմեղ մարդկանցով, ովքեր փող չեն ունեցել այդ սրիկաների երախը լցնելու համար և այդ բոլորը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով
Gayane
Apsoooos txa...
gevorg
drsum Mheric u Manukic aveli canr hancagorcner kan,voronq hima azat man en galis u irenc zgum en es erkri [email protected] chem havatum,vor Mher@ mardaspana.
Վ. Առաքելյան
Մանուկ Սեմիրջյանի խոսքերը այն մասին, որ փախուստի մեջ գտնվող հանցագործը չի դիմել սպանությունով կամ այլ հանցավոր միջոցով գումար հայթաթելու գործողությանը և այդ պատճառով կրկին ձեռբակալվել է, և մյուս կողմից, այն փաստը, որ մեր իշխանության բարձր ներկայացուցիչները հանուն եկամուտների, դեպի վեր տանող իրենց ճանապարհը բառացիորեն քայլում են դիակների վրայով, գալիս են հաստատելու այն փաստը, որ ամենամեծ հանցագործները ամենաբարձր պաշտոններում են և ոչ թե բանտերում:
Karen
կանի հոգու է սպանել?
Telman Sahakyan
Էս ինչ եք խոսում? Մարդա սպանել, դատել են նստելա: Որտեղա գրած, որ 15 տարի հետո կարա դուրս գա? Ինչ պաշտոնյա, ինչ բան? Եթե Ձեր...
rafayel
Ես չեմ հավատում,որ Մհերը մարդ սպանած լինի...
ara
Mard ka mard chi spanel bayz mardaspaniz el vat mard e. Mard ka shateri spanutyunn e patvirel u chi brnvel u datvel. Mard ka lav mard e bayz anardarutyan patcharov spanel e mi srikayi. Shat anmex mardaspanner el kan.
Զարուհի
Ըստ օրենքի, ցմահ դատապարտյալները կարող են 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: ցմահականներից 4-ի 20 տարին արդեն լրացել է, սակայն, որևէ մեկը չի ազատվել: Մանուկ Սեմերջյանն առաջինն էր, ում տեղափոխել էին կիսափակ ռեժիմ՝ «Արթիկ» ՔԿՀ: Կարդացեք սա http://www.tert.am/blog/?p=5515
Վ. Առաքելյան
Հարգելի պարոն՝ 3. Telman Sahakyan, հասկանալի է թե ինչ եք ակնարկում ,, Եթե Ձեր...,, ասելով: Եթե մեզնից որևէ մեկի հարազատին սպանեն և այդ մեկը իշխանությունում ծանոթ, կամ դատավորին կաշառք տալու գումար չունենա, ապա այդ դեպքում կաշառք տված մարդասպանը կհայտնվի ազատության մեջ: Աստված չանի որևիցե մեկի համոզվածությունը ծնվի նման փորձից:
Karen
Հայաստանի քաղաքացուն այլ պետությանը կարող են հանձնել միայն ՆՐԱ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ: այնպես որ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter