HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը գնալով հարստանում է

Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի  պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա  ՀՀ նախագահի խորհրդական:

Անդրանիկ Մանուկյանը դեռեւս պատգամավորական տարիներից` 1990- 2000թթ. (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա ՀՀ Ազգային ժողովի) աչքի է ընկել բիզնեսի նկատմամբ իր ձգտումներով: Նա մասնաբաժիններ ունի հանքարդյունաբերության, ավտոմեքենաների ներկրման եւ այլ ոլորտներում: Ա. Մանուկյանին է պատկանում Երեւանի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրը եւ այլ օբյեկտներ: Իհարկե, ամբողջ բիզնեսն իր անունով գրանցված չէ, սակայն բոլորն էլ գիտեն, որ դրա իրական տերը Անդրանիկ Մանուկյանն է:

Այն, որ Անդրանիկ Մանուկյանն իր աշխատավարձի հույսին չէ եւ երբեք էլ չի եղել, երեւում է նույնիսկ նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից:

Ըստ հայտարարագրի` 2005թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 233 մլն 136 հազար 456 դրամի եկամուտ, որից 3 մլն 716 հազար 448 դրամը աշխատավարձն է եղել: Ունեցել է նաեւ արտարժույթով եկամուտ` 2 մլն 276 հազար 839 դոլար:

Կինը` Անահիտ Միքայելյանը ունեցել է 3200 դոլար:

Ա. Մանուկյանը 2006թ. ունեցել է 110 մլն 192 հազար 963 դրամ, որից 3 մլն 532 հազար 963 դրամը աշխատավարձն է եղել, բացի այդ` ունեցել է 1 մլն 561 հազար 790 դոլարի եկամուտ: Կինը  ունեցել է 19 մլն 780 հազար դրամ եւ 3200 դոլար:

Նշենք, որ 2001-2008թթ. Անդրանիկ Մանուկյանը զբաղեցրել է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը:

Դեսպանի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանի դրամական եկամուտներն ավելացել են: 2011թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 100 մլն 202 հազար 437 դրամի եկամուտ, որը գոյացել է ներդրած ավանդի տոկոսներից: Եթե նշվածը միայն մեկ տարվա տոկոսագումարն է, ապա դժվար չէ պատկերացնելը, թե քանի զրո պետք է ունենա մայր գումարը: Դեսպանը ունեցել է նաեւ 21 հազար 536 դոլարի եկամուտ, որը աշխատավարձն է:

Բացի այդ, Անդրանիկ Մանուկյանն ունի 450 մլն դրամ (2011թ. սկզբին` 425 մլն), 6 մլն 600 հազար դոլար եւ 500 հազար եվրո:

Կինը` Անահիտ Մանուկյանը (ազգանունը փոխել է,-հեղ.), 2011-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 24 մլն դրամ (2011թ. սկզբին 24 մլն 500 հազար) եւ 115 հազար դոլար (տարեսկզբին` 115 հազար):

Մեկնաբանություններ (7)

BOGOS
KOX@ KOXIC KOXACAV ASDVAC DESAV ZARMACAV.
Babo
Ba che piti chplax mekin despan nshanaken. Arden $20 mln unem henz &30 mln dzesi Serjin aselu em vor indz AMNi despan nshanaki. Bayz asem im $$$ner@ Hayastani talaniz chen goyazel, yes drsum azniv biznesov em vastakel.
gohar
Այդ բոլորը ժողովրդի ունեցվացքն է , թալանված փողերով հարստացան, համակարգը փլուզվեց իսկ ճարպիկները պահը բաց չթողեցին.............. կգա ժամանակը դա իրենց չի մնա պատմությունը կրկնվում է կլինի կուլակաթափություն
Gagik
Հեյ-հե՜եեյ... Լենին պապի, ու՞ր ես
գագո
Մինչ այժմ տրանսպորտի և կապի նախարարության աշխատողները երանությամբ են հիշում Ա.Մանուկյանի նախարար եղած տարիները: Մարդը որը ցանկանում էր բոլորի բարորությունը թող որ միշտ բարորության մեջ լինի:
hasmik
ամոթ է աղքատ երկրում հարուստ ապրելը և հարուստ երկրում աղքատ ապրելը
Արսեն
Ինչ ինչ կարծում եք որ այս մարդը այդ բոլոր գումարները անարդար ճանապարհովա վաստակել ինչ եք խոսում էդ ամեն ինչը իրա աշխատավարձովա արել այլապես մեր երկրում որտեղ թեժ պայքարա գնում կաշառակերության դեմ շուտվանից նրանով կհետքրքրվեին համպատասխան մարմինները օրինակ ինչպես պատահեց նախկին արտգործնախարար պրն. Օսկանյանի հետ ինչ եք խոսում կեցցե աշխարհի ամենաարդար պետությունը Հայաստանի Հանրապետությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter