HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատի բնակիչներն ու գյուղապետարանն անտարբեր են հսկա աղբակույտերի նկատմամբ

Լոռու մարզի Հաղպատ գյուղ բարձրացող ճանապարհին հարող Սեղիկի ձորալանջն ու ձորով հոսող առվակն արդեն երկար ժամանակ թաղված են հսկա աղբակույտերի մեջ:

Բնության այս անկյունը դեռ ամռանն աղտոտել են ձորի հարևանությամբ գտնվող, վաղամեռիկ հաղպատեցի Վազգեն Մաթոսյանի հուշաղբյուրի տարածքում հանգստացողները:

Հուշաղբյուրը 1990թ. կառուցել են Վազգեն Մաթոսյանի ընկերները: Լեռնային աղբյուներից սնվող հուշաղբյուրի ջուրը ամռան տապին հագեցնում է հուշաղբյուրի մոտ հանգստացողների ծարավը: Վազգեն Մաթոսյանի ընկերները հուշաղբյուրի մոտ տեղադրել են նաև փոքրիկ տաղավար, որպեսզի հանգստացողներն այդտեղ կարողանան նաև սնվել:

Վազգեն Մաթոսյանի հուշաղբյուրը Հուշաղբյուրի մոտ տեղադրված աղբարկղերը

Վազգեն Մաթոսյանի ընկերները տարածքում տեղադրել են երկու աղբարկղ, որոնք, սակայն, հունվարի 7-ի մեր այցելության պահին դատարկ էին:

Արդեն մոտ 5 ամիս է, Սեղիկի ձորալանջերին սփռված կենցաղային աղբակույտերի նկատմամբ անուշադրություն է դրսևորում նաև Հաղպատի գյուղապետարանը, որի վարչական տարածքում է հուշաղբյուրը:

Սեղիկի լանջերի աղբակույտերը անմիջապես զարնում են նաև Հաղպատի վանք բարձրացող զբոսաշրջիկների աչքին, որոնց թիվն ամռանը հասնում է 10 հազարի:

Բնականաբար, զբոսաշրջիկները որքան էլ հիանան Հաղպատի միջնադարյան եկեղեցական համալիրով, չեն կարող չհիասթափվել բնության նկատմամբ հաղպատցիների ցուցաբերած վերաբերմունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter