HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամ Կարապետյան. «Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացները, ցավոք սրտի, լավատեսություն չեն ներշնչում»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հետքի հետ զրույցում ասաց, որ նախագահի ընտրությունում ոչ մի թեկնածուին չի սատարելու:

«Այս «ընտրությունները» մրցակցային չեն, որովհետեւ ա) այսօր Հայաստանում քաղաքական ընտրություններ դասական առումով չեն կայանում, բ) այդ միջոցառմանը չեն մասնակցում արմատական ընդդիմության ներկայացուցիչները, իսկ Հայաստանում միայն արմատական քաղաքական ընդդիմադիր ուժերն են ապահովել հասարակության համար իրական այլընտրանք, ինչպես օրինակ` 1995, 1998, 2003, 2008 թվականներին»,- ասաց Արամ Կարապետյանը:

Հարցին թե ընտրություններից հետո Հայաստանում ինչ վիճակ է լինելու եւ ինչ սպասելիքներ ունենանք, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Շատ բան կախված կլինի աշխարհում գնացող պրոցեսներից: Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացները, ցավոք սրտի, լավատեսություն չեն ներշնչում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter