HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի եղբայրն ու ԱԺ նախկին նախագահը դեսպաններ են. ի՞նչ ունեցվածք ունեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, 2008 թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Վիետնամի Սոցիալիստական, Կորեայի եւ Սինգապուրի Հանրապետություններում): Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արմեն Սարգսյանը համալրել է հարուստ դեսպանների շարքը:

Դեսպանի 2011 թ. տարեկան եկամուտը եղել է մոտ 1 մլն 484 հազար դրամ, կենսաթոշակը եւ աշխատավարձը` 31 հազար 716 դոլար:

2011-ին նրա հաշվին եղել է 11 մլն 480 հազար դրամ`տարեսկզբի 10 մլնի փոխարեն, 110 հազար դոլար` 85 հազարի փոխարեն, 40 հազար չինական յուան` 38 հազարի փոխարեն եւ 10 հազար եվրո:

Արմեն Սարգսյանի կինը` Սուսաննա Սարգսյանը, նշված տարում ունեցել է 2640 դոլարի եկամուտ, որը ստացել է դիվանագետի ընտանիքի անդամի համար նախատեսված փոխհատուցումից: Սակայն դեսպանի կնոջ հաշվին եղել է 3 մլն դրամ (2011 թ.-ի սկզբին 2 մլն 700 հազար դրամ), 25 հազար դոլար (տարեսկզբին` 18 հազար դոլար) եւ 30 հազար յուան (տարեսկզբին` 25 հազար):

Հարուստ դեսպանների ցանկում է նաեւ ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում եւ Մոլդովայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

2011 թ. նա ունեցել է 35 հազար 160 դոլարի եկամուտ, որից 33 հազար 156 դոլարը աշխատավարձն է, իսկ մնացածը` դիվանագետի ընտանիքի անդամի փոխհատուցումը:

Նշված տարվա սկզբին Արմեն Խաչատրյանն ունեցել է 251 մլն դրամ, իսկ տարեվերջին` 247 մլն, ինչպես նաեւ 59 մլն դրամ տարեսկզբի 42 հազար դոլարի փոխարեն:

Դեսպանի կինը` Լարիսա Խաչատրյանը, ոչ դրամ ունի, ոչ էլ որեւէ եկամուտ: Ամեն դեպքում այդպես է նշված նրա հայտարարագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter