HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախագահի թեկնածուները հայտնի են. 15-ից մնաց 8-ը

Այսօր` ժամը 15-ին, լրացավ 48-ժամյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ նախագահի 8 թեկնածուներ պետք է ԿԸՀ ներկայացնեին ընտրագրավի վճարման անդորրագրերը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ նշված 8 թեկնածուներից 8 մլն դրամ ընտրագրավը վճարել է միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: 

Ավելի վաղ ընտրագրավն ու ընտրությունների վերաբերյալ այլ փաստաթղթերը ԿԸՀ էին հանձնել ՀՀԿ նախագահ, հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն Անդրեաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: 

Այսպիսով, փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածուները 8-ն են: Ընտրապայքարից դուրս են մնացել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, գործազուրկ, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, գործազուրկ, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:

Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter