HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դեսպանի կինը ամուսնուն պարտքո՞վ գումար է տվել

Արսեն Սհոյանը 2011թ. հունվարի 25-ից Բուլղարիայի Հանրապետությունում

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Մինչ այդ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 

Ուսումնասիրելով Արսեն Սհոյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է 63 հազար 230 եվրոյի եկամուտ, որից 40 հազար եվրոն ստացված փոխառություն է, իսկ մնացածը` աշխատավարձը: 

Դեսպանն ունի նաեւ դրամական միջոցներ` 3 մլն դրամ, 8 հազար դոլար եւ 3500 եվրո: 

2011-ին Արսեն Սհոյանը 39 հազար 801 եվրոյով ձեռք է բերել «Audi Q5» մակնիշի ավտոմեքենա: 

Կինը` Լուսինե Աբրահամյանը, ունեցել է 37 մլն 669 հազար դրամի եկամուտ, որից 21 մլն 692 հազարը շահաբաժնից ստացված եկամուտն է, իսկ մնացածը`երկու աշխատավարձրից ստացած գումարը: 

2011թ. սկզբին Լուսինե Աբրահամյանն իր հաշվին ունեցել է 20 մլն դրամ, իսկ տարեվերջին` 11 մլն դրամ: 4 հազար դոլարով ավելացել է դեսպանի կնոջ դոլարային դրամական միջոցը` 40 հազարից հասնելով 44 հազար դոլարի: 

Նա ունի 40 հազար եվրոյի հանձնված փոխառություն: Շատ հնարավոր է, որ կինը հենց ամուսնուն է փոխառություն տվել, քանի որ նույնքան գումար փոխառություն ստացել է դեսպան Սհոյանը: 

Լուսինե Աբրահամյանը նշված տարում 43 հազար դոլարով վաճառել է իր «Toyota Prado 4.0» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանություններ (2)

Aram
Datelov veri hodvatsin arit tvog hogebanutyun@ yev mtaynutyun@ himk @ndunelov hayastanum der komunistakan diktatora e . Andznakani ahabekum , naxandzi u keni mtnolort. Inch ek @nkel u @nknum markants hetevits u krkrum ov um het inchpes u vorkan. Dzez inch.? Urax yegek vor dzer / dzer yerkir@ nerkayatsnog despan@ lav mekenayov e nerkayanum shrjum. Yete dzez u dzer neg hogebanutyamb arajnordvenk yerevi hayastani despan@ , nerkayatsutsich@ yerevi eshov PETK e man ga ? K hovanak , dzer atelityun@ k bavararvi k kshtana kenn u naxandz@ dzer mej? Te Che arandzin arandzin vertstradz duk surber ek ampot votkerov. Amot e dzez gorts gtek u urishi kiankov mi Tarapek. karotum em hayreniks, heto kardum nman jghjim u tsavagar tramabanutyamb hodvatsner hishum em te inchu aydtegits vaguts heratsel u chem aprum. Hratarakek u grek dzer finansneri masin... Der lik@ stalinner kan mardkants eutyan mej... Harts& orinaxaxtumneri u hnaravor dramashortumneri masin Che VOR bolors el gitenk u tsavum enk vor KA . LURJ xndir e, xangarum e yerkri arajntatsin, husalkum bnakchutyan@, kan medz u glxavor DZKNER ayd amenum megavor, monopolia YEV ayln. Bayts mijin arjeki sovorakan mekena? Dzez gorts gtek ASDZU sirun...amot e... Hpart u urax egek VOR dzer nerkayatsutsich@ dzez amotov chi tognum...
lik
Despanin chem janachum, bayc ete mi kisagraget, 4-rd dasarani krtutyamb u lurj qrekan ancyalov mek@ karox e miliardner unenal, apa despan@ petq e aydqan@ hastat unena....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter