HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ռուբեն Հայրապետյան. «Բարոյական չեմ համարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը»

ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին չի մեկնելու Թուրքիա, Հայաստանի և մեր հարևան երկրի ֆուտբոլի ազգային հավաքականների մրցապայքարը դիտելու, քանի որ նախապես գիտի, որ մեր հավաքականը պարտվելու է:

Այս առնչությամբ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Օլիմպիական կոմիտեի նախագահը, երբ նման հայտարարություն է անում, իհարկե, դա շատ վատ է, դաժե բարոյական չէ, այն դեպքում, երբօլիմպիական ցիկլում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականը և Թուրքիա-Հայաստան խաղից մեկ օր առաջ խաղում էին 21 տարեկանների երիտասարդների հավաքականը, որն իր իսկ մրցաշարն էր, Գագիկ Ծառուկյանի մրցաշարում էր հանդես գալիս»:

Ռ. Հայրապետյանը հիշեց, որ Թուրքիայի Բուրսա քաղաքում բազմաթիվ հայ լրագրողներ հարևան 2 երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի ժամանակ, եռագույն դրոշները պարզած, երկրպագել ու աջակցել են մեր հավաքականին: Մինչդեռ, ըստ ՀՖՖ նախագահի, նույն այդ լրագրողներից ոչ ոք չէր մտածում, թե մերոնք Թուրքիայի հավաքականից ուժեղ են, բայց միևնույն ժամանակ «նրանք բոլորը հույս ունեին, որ մենք կհաղթենք»:

«Իսկ Գագիկ Ծառուկյանի նման արտահայտությունն ինձ շատ է զարմացնում: Ես հեչ բարոյական չեմ համարում նման բաները: Բուլղարացի Վանգա՞ն ա, ի՞նչ ա, որ կանխագուշակում ա` մենք հաղթելո՞ւ ենք, թե՞ պարտվելու: Ցանկալի կլիներ, այ, օրինակ, իրա հսկա մարմնով` մուսկուլներով բանով, գար ու ներկա լիներ էդ խաղին: Միգուցե ոգևորվեր մեր ազգային հավաքականը Վանուշ Խանամիրյանի նման: Էդ դեպքում մենք կունենայինք հաջողություն»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter