HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արման Մելիքյան. «Արցախն է, որ պետք է կանգնի ադրբեջանահայության թիկունքին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երևութական պետություն է` իր երևութական քաղաքացիներով: Այս տարվա հունվարին նման հայտարարություն է արել Արման Մելիքյանը: «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դուք էլ, որպես այդ երևութական պետության նախկին արտգործնախարար, նույնպես երևութական արգործնախարար էիք»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարցրին ԼՂՀ նախկին արտգործնախարարին:

«Այդ ամենն ասվել է շատ կոնկրետ համատեքստում: Խոսքս կոնկրետ քաղաքացիներ և «Քաղաքացիության մասին» օրենք չունենալուն էր վերաբերում: Քանի դեռ ԼՂՀ-ն չունի «Քաղաքացիության մասին» օրենք, այն մնում է վիրտուալ պետություն և քաղաքացիներն էլ մնում են վիրտուալ,- նկատեց Ա. Մելիքյանը,- որովհետև այսօր փաստացի որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախի որևէ բնակիչ, որն ունի ՀՀ քաղաքացիության փաստը վկայող անձնագիր, ՀՀ քաղաքացի չէ: Այսինքն` Արցախի բոլոր բնակիչներն ավելի շատ ՀՀ քաղաքացի են, քան ԼՂՀ-ի»:

Արման Մելիքյանը նշում է, որ Արցախը պետք է հնարավորինս արագ ընդունի «Քաղաքացիության մասին» օրենք, ինչի միջոցով նաև հնարավորություն կընձեռվի ողջ ադրբեջանահայությանը ձեռք բերել ԼՂՀ քաղաքացիություն` առանց բյուրոկրատական խոչընդոտների: «Արցախն է, որ պետք է կանգնի ադրբեջանահայության թիկունքին և պաշտպանի նրանց շահերը: Ես պահանջում եմ, որպեսզի ազատագրված տարածքները անփոխհատույց կերպով սեփականության իրավունքով տրվեն ադրբեջանահայերին»

Ըստ բանախոսի` այդ դեպքում այդ մարդիկ տվյալ տարածքները տնօրինելու ոչ միայն բարոյական, այլև իրավական իրավունքներ կունենան:

«Անգամ կարևոր չէ, թե որքան ադրբեջանահայ կգնա ԼՂՀ-ում ապրելու: Կարևոր է, թե որքան քաղաքացի կլինի: Պոտենցյալ մինչև 500 հազար մարդ կարող է դառնալ Արցախի քաղաքացի: Դա նշանակում է, որ այդքան մարդ վստահության քվե է տալիս Արցախի պետականությանը: Սա գործոն է»,- համոզված է Արման Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter