HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Տարածքների վերադարձման հարց չի քննարկվել»

«Նախագահի կողմից առաջարկված փաթեթային լուծման  տարբերակը կարծես տեղ է սկսում գտնել բանակցությունների գործընթացում: Շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցը` ոչ միայն կարգավիճակի, այլև ընդհանրապես տարածքների հետ կապված, պետք է փաթեթային կարգով լուծվի` ինքնորոշման սկզբունքից ելնելով»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ երեկ վերահաստատվեց կողմերի հավատարմությունը մադրիդյան սկզբունքներին, ինչը ենթադրում է Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ: Արդյո՞ք իշխանությունները բանակցում են մի  փաստաթղթի շուրջ, որով առնվազն 5-6 շրջան պետք է վերադարձնեն Ադրբեջանին:

Ի պատասխան` Գ. Մելիքյանը նշեց, որ 6 շրջանների վերադարձման շուրջ ընդհանրապես խոսք չկա:

«Նախ` Մադրիդյան սկզբունքները դեռևս չեն վերահաստատվել և չեն ստորագրվել, դրանք գտնվում են համաձայնության փուլում: Հատկապես այդ փուլում այն խնդիրն է կարևոր, որ հարցը պետք է քննարկվի ինքնորոշման տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հետ կապված»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` տարածքների վերադարձման հարց չի քննարկվել այս պահին և չի կարող քննարկվել, որովհետև սկզբունքները դեռևս  հաստատված չեն:

«Հրապարակված են, բայց հաստատված չեն, դրանց վրա դեռևս հսկայական աշխատանքներ կան կատարելու: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մադրիդյան սկզբունքները հիւմնական ձևով արդեն կներկայացվեն հաստատման»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց, որ պետք է փոխվի բանակցային գործընթացի տրամաբանությունը: Այս տրամաբանությամբ անխուսափելի է, որ բախվելու են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքերը:

«Սա է, որ մեզ այս արատավոր շրջանի մեջ պահում է տարիներ ի վեր: Սա ներկա  իշխանությունների և կառավարության խնդիրը չէ միայն: Նախորդ իշխանություններն այս  նույն արատավոր շրջանի գերին էին: Մեծ հաշվով սա արտացոլում է տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահի բախման գործընթացը: Բայց  ցավն այն է, որ իրականում Հայաստանն իր սեփական արտաքին քաղաքկանությունն այդպես էլ  չկարողացավ մշակել, և դա չի վերավերում միայն Արցախի հիմնախնդրին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter