HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սիրիահայ Ավետիս Կալայջյանին արդարացրել են

Նա մեղադրվում էր նախագահ Սերժ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ

Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, նախօրեին հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել արդեն 8 ամիս կալանքի տակ գտնվող Ավետիս Կալայջյանին:

«Ինձ բաց թողեցին ապացույցների անբավարարության, իմ արարքներում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Հետևաբար, ապացուցվեց, որ ես քրեական հանցագործ չեմ. այսքան ժամանակ եղել եմ քաղբանտարկյալ»,- ասում է սիրիահայ Կալայջյանը:

2002 թ. նա հայրենադարձվել է Հայաստան, իսկ 2004-ին` անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Սակայն այս տարվա մարտին կուսակցությունից հրաժարվելու դիմում է գրել, որը, իբրև իրեղեն ապացույց, օրեր անց հայտնվել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում:

«Հրաժարվում եմ սույն ապազգային և հակացեղակրոն կուսակցությունից, որը շարունակում է բանտախցերում պահել հայ ազգի պարծանք ֆիդայի-ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին, սփյուռքահայերին և հայաստանցիներին` շարունակելով մնալ աշխարհի ամենաբռնակալ երկրների սանդղակում, խայտառակելով Հայաստանն ու հայ ազգը»,- դիմումում նշել է Կալայջյանը:

Ըստ ապրիլի 6-ին նրա դեմ հարուցված քրեական գործի նյութերի, վերջինս ծրագրել էր « …ապրիլի 12-ին` «Սուրբ Զատիկ» եկեղեցական տոնի ժամանակ, իրականացնել մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մայր տաճար այցելած նախագահ Ս. Սարգսյանի և ՀՀ պետական ու քաղաքական այլ բարձրաստիճան գործիչների սպանությունը»:

Գործի հիմքում դրված էր Մասիս Բաղդասարյանի և Ժիրայր Մկրտումյանի մեղադրական ցուցմունքները:

«Այս երկու գլխավոր վկաներն առեղծվածային պայմաններում անհետացան, թեև հանրապետությունից չբացակայելու համար քննիչին ստորագրություն էին տվել,- մանրամասնում է Կալայջյանը: – Դատարանն այդպես էլ չկարողացավ նրանց լսել: Նույնիսկ բերման ենթարկելու որոշում կայացրեց, բայց չներկայացան: Դատարանում հայտարարվեց, թե իբր Մասիս Բաղդասարյանը Ռուսաստանում է, իսկ Ժիրայր Մկրտումյանը` Արցախում»:

Ավետիս Կալայջյանի խոսքերով` երկրի ղեկավարության պատվերով հարուցված «այս շինծու և սարքովի քրեական գործի համար» ինքն Ազգային անվտանգության ծառայության 3 աշխատակիցների (բաժնի պետի` կոչումով գնդապետ, վերջինիս տեղակալ փոխգնդապետի և ավագ քննիչ մայորի) դեմ հաղորդում է տվել Գլխավոր դատախազություն:

«Անունները դեռևս չեմ հրապարակում: Բայց շուտով բոլորի համար էլ ամեն ինչ պարզ կլինի»,- ասում է Ավետիս Կալայջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter