HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Առայժմ պարզ չէ` Ս. Միքայելյանին կվիրահատեն, թե ոչ

«Արմենիա» բժշկական կենտրոնի գլխի, պարանոցի, քիթ, կոկորդ, ականջի և պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքում է գտնվում «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա հիվանդասենյակը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Այս պահին քաղաքացիական հագուստով երկու անձինք ծառայության մեջ են և թույլ չեն տալիս անգամ հարազատներին տեսակցել Սասուն Միքայելյանի հետ:

Բաժանմունքի վարիչ Ավետիք Մինասյանը «Հետքին» ասել է, որ հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, սակայն այսօր «դրսից մասնագետ ենք հրավիրել, միասին կուսումնասիրենք և արդեն վաղը հստակ պատասխանները կունենանք` Ս Միքայելյանին կվիրահատենք, թե ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter