HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փաշինյանի գործով հետազոտվում են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով այսօր նրա դատապաշտպանների միջնորդությամբ հետազոտվում են լրացուցիչ ապացույցներ: Փաստաբանները դատարան են ներկայացրել գործի հանգամանքների մասին այն մարդկանց գրավոր բացարտությունները, որոնք ականտես են եղել մարտի 1-2-ի դեպքերին:

Մասնավորապես, այս տարվա նոյեմբերի 26–ին պաշտպանական կողմի խնդրանքով գրավոր բացատրություն է տվել Դավիթ Շահնազարյանը, դեկտեմբերի 6-ին` «ՀԺ» լրագրող Սյուզան Պողոսյանը, դեկտեմբերի 7-ին` Դավիթ Մաթևոսյանը, դեկտեմբերի 9-ին Աշոտ Բլեյանը, ինչպես նաև Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:  Վերջինիս գրավոր բացատրության մեջ այդ օրն իր տեսածի նկարագրությունից զատ ներառված է նաև Փաստահավաք խմբի կողմից ներկայացված այն զեկույցները, որոնք արդեն հրապարակվել են:

Ինչպես հայտնի է, ըստ այդ զեկույցների, մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը կրում են իշխանությունները, մասնավորապես` ուժայինները:

Իրենց գրավոր բացատրություններում` Դավիթ Շահնազարյանը, Սյուզան Պողոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Աշոտ Բլեյանը և այլք պատմել են, թե ինչ են տեսել մարտի 1-2-ին,  և նրանց նկարագրություններով, ըստ էություն, Նիոկոլ Փաշինյանը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքի, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելու հետ: Հակառակը` նա հորդորել է ժողովրդին հանգստություն պահպանել և կոչ է արել Մյասնիկյանի արձանի մոտ կառուցված բարիկադներից այն կողմ չանցնել ու բախման մեջ չմտնել ուժայինների հետ:

Այս պահին փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանն էջ առ էջ ընթերցում են Փաստահավաք խմբի արդեն իսկ հրապարակած զեկույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter