HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սեքսապատոլոգն աղջիկներին խորհուրդ է տալիս ամուսնանալ 21-22 տարեկանում

Իսկ տղաներին հորդորում է մի փոքր սպասել

Հայաստանում, ըստ սեքսապատոլոգ, թերապևտ Մարատ Զաքարյանի, երեխաների մոտ սեռական հասունացումը տեղի է ունենում 10-11 տարեկանում, երբ նրանց օրգանիզմում սկսվում են հորմոնալ փոփոխությունները: Այս փուլն ավարտվում է 16-18 տարեկանում, «դրա համար էլ մեզ մոտ ամուսնությունները թույլատրվում են 18 տարեկանից»:

«Հաճախ մեզ հարցնում են` բա ո՞նց էր, որ մեր տատիկներն ու պապիկներն ամուսնանում էին 10-12 տարեկանում: Կամ, օրինակ, Թումանյանի գրվածքներում Մարոյին ամուսնացնում են 9 տարեկանում: Աղջիկն այդ տարիքում հնարավոր է, որ հղիանա, բայց այդ հղիությունից, հավատացեք, լիարժեք երեխա չի ծնվի»,- այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մ. Զաքարյանը:

Վերջինս խորհուրդ է տալիս դիմել վիճակագրությանը` համոզվելու համար, որ վաղաժամ ամուսնացած ու 10-12 երեխա ունեցած «մեր տատիկների ու պապիկների» երեխաների մի մասը չի ապրել: Ըստ նրա` մահացության մեջ մեծ դեր են խաղացել նաև արատավոր ծնունդները, որոնք էլ պայմանավորված են եղել նաև սեռական չավարտված զարգացման հետ:

Թեև, ըստ սեքսապատոլոգ Զաքարյանի, սեռական հասունացումն ավարտվում է 18 տարեկանում, այնուամենայնիվ, նա աղջիկներին խորհուրդ է տալիս ամուսնանալ 21-22 տարեկանում, իսկ տղաներին` 24-26:

«Դա ամենաօպտիմալ, ամենալավ ամուսնության ժամանակահատվածն է, քանի որ օրգանիզմն արդեն լրիվ զարգացած ու ձևավորված է և´ հոգեկան, և´ ընտանիք կազմելու տեսակետից: Երկրորդ` այդ տարիքում ավելի առողջ են մարդիկ, ավելի լավ հետնորդներ կունենան, քան, ասենք, դրանից առաջ կամ հետո»,- վստահեցնում է Մարատ Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter