HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ալեքսանդր Արզումանյան. «Ռուսաստանի համար Հայաստանի ճակատագիրը մանրադրամ է»

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը սերտորեն կապված է ԼՂ հարցի կարգավորման զարգացումներով, ինչը Թուրքիան պնդում է այն պահից ի վեր, երբ նույնիսկ դեռ չէր չորացել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման թանաքը: Իսկ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, այդ թվում` ՌԴ վարչապետի և արտգործնախարարի, թե այդ երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն, ուղղակի հաստատում են հակառակը:

Այս կարծիքին է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, թե հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ուղղակի աջակցություն է ՀՀ իշխանությանը, քանի որ վերջինս «դժվար և քննադատական գործընթացի մեջ է. հասարակությունն անընդունելի է համարում այս զարգացումները»:

«Այս բոլոր հայտարարությունները գալիս են ապացուցելու հենց այն, որ այս երկու գործընթացները կապված են: Ինչո՞ւ որևէ մեկը չի ասում, որ հայ-թուրքական բանաձևերը որևէ կապ չունեն Բուլղարիայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ: Որովհետև որևէ մեկի մտքով չի անցնում կապել այս բաները և պետք չէ խոսել այն բանի մասին, որը չկա»,- ասաց Արզումանյանը:

Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունները պարզապես պետք է դիտարկել «ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման ծիրին մեջ»: Նույնիսկ «ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը» մեկնարկել է Մոսկվայում, և Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների «գնդակին առաջին անգամ հարվածել է Ռուսաստանի կիսադաշտից»: Իսկ Ռուսաստանն այսօր Թուրքիայի հետ լուծում է իր համար շատ կարևոր, առաջիկա 50 տարվա համար ստրատեգիական նշանակություն ունեցող խնդիրներ:

«ԼՂ հիմնահարցի բանալին Ռուսաստանի ձեռքում է, և ցավոք, ո´չ Հայաստանը է որոշողն այդ խնդրի առաջխաղացման հարցը և ո´չ էլ Ադրբեջանը: Եվ Հայաստանը, լինելով Ռուսաստանի վասալը, անում է այն, ինչ թելադրում է Ռուսաստանը»,- ասում է նախկին արտգործնախարարն ու նշում, որ այս ամենում Հայաստանի ճակատագիրն ընդամենը մանրադրամ է, որն օգտագործում է Ռուսաստանը, ինչն «ամենավտանգավոր բանն  է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter