HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օրաթերթի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված էր «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության և «Կողմանակի անձանց Մ» ՍՊԸ-ի բողոքի քննության առաջին դատական նիստն ընդդեմ «Գինդ» տպարանի: Թեև նիստի մասին պատշաճ ծանուցվել էին բոլոր կողմերը, դատավարությանը չէին ներկայացել «Գինդ» տպարանի և «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:

«Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ կողմերի հետ կապված որևէ հարց չունի և չառարկեց բողոքի քննությունն անցկացնել նրանց բացակայությամբ: Սակայն դատարանը նշեց, որ կողմերին հարցեր ունի տալու, հետևաբար  որոշեց վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգել:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «ՉԻ» օրաթերթի բավարարել էր մասնակի: Համաձայն վճռի` «Օգոստոս» գործակալությունը 2.6 մլն դրամ գումարի չափով պարտքը` տույժերի հետ միասին, պետք է վճարեր տպարանին:

Մինչև վճռի կատարումը, այսինքն` գումարի վճարումը, դատավոր Գագիկ Խանդանյանն անփոփոխ է թողել նույն դատարանի կողմիցն մինչ այդ ընդունված` թերթի տպագրությունն արգելելու մասին որոշումը: «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունն արգելելուց հետո այդ պարտավորությունը ստանձնել էր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն` վերանվանելով օրաթերթը` «Չորրորդ ինքնիշխանություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter