HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայտնաբերվել է Հայաստանի համար թմրանյութի աննախադեպ խմբաքանակ

Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվող հանցագործությունների թիվն աճում է: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերով` մի քանի հանցատեսակներով, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության համար հաճախ իրենց տեսադաշտում են հայտնվում իրանցիները:

«Շուտով լրատվությամբ ես տեսանյութ կտրամադրեմ մեծ քանակությամբ` 4 կիլոգրամից ավել «ափիոն» և 6 կգ 700 գրամ «հերոյին» տեսակի թմրանյութի հայտնաբերման մասին: Այս թիվն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար»,- այսօրվա ասուլիսում ասաց ոստիկանապետը:

Հայաստանում միջազգային հանցավոր խմբերի կողմից իրականացվող գործունեությունից, Ա. Սարգսյանի հավաստմամբ, ոստիկանությունն արել է անհրաժեշտ հետևություններ և փոխելով աշխատաոճը` «կարծես թե հարմարվել է այդ իրավիճակին»:

Այս համատեքստում ոստիկանապետն անբավարար է գնահատում այլ պետությունների (բացառությամբ ՀԱՊԿ անդամ երկրների և Վրաստանի) համապատասխան մնարմինների հետ ունեցած իրենց հարաբերությունները և ավելացնում, որ մոտ ապագայում բացը լրացնելու համար հանդիպելու է իր իրանցի գործընկերոջ հետ, բայցի դրանից այս տարվա ընթացքում նմանատիպ հանդիպումներ է ունենալու Ռումինիայում, Գերմանիայում ւ Իտալիայում:

Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ Ոստիկանությունը համապատասխան ռեսուրսներ ունի վերահսկելու երկրի քրեածին իրավիճակը` հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, երբ հատկապես կսրվի թմրանյութերի տեղափոխման խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter