HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երևանի ոստիկանապետին լրագրողը ներե՞լ է

«Հանրահավաքների, զանգվածային միջոցառումների ժամանակ երբեմն ոստիկանները քաշքշում են տարեց կանանց, նույնիսկ ծեծում լրագրողներին, սակայն պատասխանատվության չեն ենթարկվում, ինչո՞ւ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հարցրին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին: Իբրև ցայտուն օրինակ լրագրողները մատնանշեցին 2007 թ. հոկտեմբերին ընդդիմության երթի ժամանակ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի հետ կատարվածը:

«Նույն օրինակը Գոհար Վեզիրյանի հետ կապված, եթե կոպտություն կա, դա միանշանակ քննադատվում է»,- ասաց Նազարյանը, ինչին ի պատասխան լրագրողները նկատեցին, որ ոստիկանները ոչ թե «կոպիտ վերաբերմունք» են դրսևորել, այլ ուղղակի երկու հոգով ծեծել են Գոհար Վեզիրյանին, ինչը պարզ ֆիքսված է միջադեպի տեսագրության մեջ:

«Ես ոստիկանության անունից Գոհար Վեզիրյանից ներողություն եմ խնդրել, նա ներել է»,- ասաց Երևանի ոստիկանապետը: Լրագրողները հակադարձեցին, որ պետք է ոչ թե ներողություն խնդրել, այլ մեղավորներին ենթարկել պատասխանատվության, մինչդեռ հիշյալ երկու ոստիկաններն էլ «իբրև պարգևատրում արժանացել են պաշտոնի բարձրացման»: Մասնավորապես, նրանցից մեկը նշանակվել է ոստիկանության վարչություններից մեկի պետի պաշտոնում, մյուսը` Արայիկ Պետրոսյանը, դարձել է Կենտրոնի փոխոստիկանապետ:

«Եթե այդ դեպքը չլիներ, ի՞նչ պետք է անեիք,- ասաց Ներսես Նազարյանը: – Անպայման դա քննադատվում է մեր կողմից, ես քննադատում եմ նման վերաբերմունքը ոչ միայն լրագրողների, այլ բոլորի, յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Եթե ոստիկանությունը նման վերաբերմունք ունենա, ուրեմն իմացեք, դա քննադատվում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter