HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրաքում ՀՀ դեսպանի՝ «բիզնեսմենին վայել» եկամուտները

2010թ.-ից Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիր եւ նախագահ Մուրադ Մուրադյանն է: Իհարկե, այժմ ընկերության ղեկավարությամբ նա չի զբաղվում, սակայն, լինելով դեսպան, շարունակում է «բիզնեսմենին վայել» եկամուտներ ստանալ:

51-ամյա դեսպանը հարուստ կենսագրություն չունի:  Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում: Աշխատել է ծննդավայր Ծովասար գյուղի սովխոզի գլխավոր տնտեսագետ, հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, իսկ 1992-2010թթ. հիմնադրել ու ղեկավարել է «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2005թ. կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է հենց «ԲԱՄՕ» ընկերությանը:

Ուսումնասիրելով Մուրադ Մուրադյանի՝ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ դեսպանը ստացել է 6 մլն դրամի եւ 500 հազար ռուսական ռուբլու եկամուտ, որը գոյացել է շահաբաժնից: Հայտարարագրից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դեսպանը մեկ տարի աշխատել է «հասարակական» հիմունքներով, քանի որ աշխատավարձ չի հայտարարագրել:

Ինչ վերաբերում է Մուրադ Մուրադյանի դրամական միջոցներին, ապա նա 2011-ի սկզբին հայտարարագրել էր 25 մլն 400 հազար, իսկ տարեվերջին` 20 միլիոն դրամ, 1 միլիոն 120 հազար դոլար` տարեսկզբի 1 մլն 250 հազար դոլարի փոխարեն, ինչպես նաեւ 12 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի` տարեսկզբի 15 միլիոն 600 հազար ռուբլու փոխարեն:

Դեսպանը նշել է նաեւ 7 անուն անշարժ գույք, 4 տարբեր ներդրումներ կամ արժեթղթեր, ինչպես նաեւ 2 իր, որոնց արժեքը 8 մլն դրամից կամ համարժեք արժույթից բարձր է: Հայտարարագրում նշված գույքերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից փակվել է եւ հնարավոր չէ տեսնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter