HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի հարցում Հայաստանն իր պարտավորությունը չի կատարում. Հայկազուն Ալվրցյան

Ջավախքի հարցերով Հայաստանի հետաքրքրությունները չեն միջամտում Վրաստանի ներքին գործերին, քանզի Ջավախքը պատմականորեն հայաբնակ և հայկական տարածք է, բայց քաղաքական հանգամանքների բերումով այսօր հայտնվել է Վրաստանի կազմում: Հայաստանն ունի բոլոր իրավունքները իր հայրենակիցների ճակատագրով հետաքրքրվելու, և Հայաստանը պարտավորություն ունի հայկական մշակույթը պահպանելու հարցում: Այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը: «Ես ոչ մի հարցում այդ պարտավորությունների կատարումը չեմ տեսնում»,- ընդգծեց բանախոսը: 

Հ. Ալվրցյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս նախագահի և վարչապետի, մի քանի անգամ հայտարարություններ են արել, որոնք ցույց են տալիս, որ նրանք տիրապետում են Ջավախքի խնդիրներին և պարտավորություն ունեն, սակայն դրանք մնացին որպես հնչեցրած հայտարարություն, և որևէ քայլ չկատարվեց: Իսկ նման հայտարարությունները վատացնում են վիճակը և խրախուսում վրացական կողմին` ցույց տալով, որ հայկական կեցվածքը միայն հայտարարությունների համար է, և որևէ գործնական քայլ չի հետևում: Սա վրացական կողմից իրավունք է տալիս ավելացնել ճնշումները բոլոր ոլորտներում: 

«Նրանց քաղաքականությունը միտված է Մեսխեթ-Ջավախք տարածաշրջանի ազգագրական պատկերը փոխելու: Այդ ուղղությամբ նույնպես նրանք ժրաջանորեն աշխատում են, իսկ Հայաստանը որևէ կոնկրետ քայլ չի կատարում այդ տարածաշրջանում հայերին տեղում պահելու համար»,- կարծում է Հ. Ալվրցյանը:

Այդ ամենը, նրա դիտարկմամբ, կարելի է անել ՀԿ-ների, տնտեսական կազմակերպությունների, բանկերի, արտադրական միավորումների միջոցով: Հայաստանյան արդյունաբերողները, գործարարները Վրաստանում այսօր ունեն լուրջ տնտեսական ձեռնարկություններ, սակայն այդպիսի մեկ ձեռնարկություն Հ. Ալվրցյանը չգիտե, որ հայ գործարարները ստեղծել են Ջավախքում, որպեսզի ջավախքցիներին աշխատանք տրամադրեն կամ լուծեն տարածաշրջանի սոցիալական խնդիրները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter