HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Նոր կայք՝ Ադրբեջանում հայերի ջարդերի մասին ամբողջական տեղեկատվությամբ

Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ցեղասպանությունների, Ադրբեջանում ու Արցախում 1987-1992 թթ. տեղի ունեցած այլ իրադարձությունների մասին մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն այսուհետև հնարավոր կլինի գտնել KarabakhRecords.info կայքում: Այն ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում:

Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը կայքի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ արեց վերոհիշյալ թեմաներին անդրադառնալիս նկարներ, վկայություններ, տեսանյութեր և այլ տեղեկատվություն վերցնել KarabakhRecords.info-ից, քանի որ դրա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

Կայքը հնգալեզու է, հիմնական տեղեկատվությունը ռուսերենով է: Կայքի աշխատակազմը պատրաստ է քննարկել նշված իրադարձություններին առնչվող բացառիկ նյութեր կայքում տեղադրելու ցանկացած առաջարկ։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով ծնվել է Բաքվում, հիշեցրեց Ցեղասպանության կանխման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որում հստակ գրված է, որ ցեղասպանություն կամ գենոցիդ է համարվում ցանկացած կրոնական, ազգային, էթնիկական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը մեկ այլ խմբի կողմից, այդ խմբին ֆիզիկական կամ մտավոր վնաս պատճառելը, ինչպես նաև դիտավորյալ կերպով այդ խմբի կյանքի համար անհարմար պայմաններ ստեղծելը:

Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց նաև, որ Ադրբեջանի կազմակերպած ջարդերից տուժածների համար սոցիալական պաշտպանվածության որևէ նորմ չի գործում, անգամ Հայաստանում, քանի որ երկրի քաղաքական վերնախավը դեռ բավականաչափ չի զարգացել այդ գիտակցությանը հասնելու համար:

Լուս.՝ ձախից Լարիսա Ալավերդյան, Մարինա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter