HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաց են կերել, փոխարենը` կճուճ տվել

Երեկ Լոռու մարզի Հաղբատ գյուղի մի խումբ բնակիչներ հաղորդագրություն էին ուղարկել «Հետքին», որտեղ ահազանգում էին Հաղպատ գյուղի տակ գտնՀվող` Ալավերդու գերեզմանոցի դիմաց, գազալցակայանի կողքին  գտնվող «Աթոռիկ» ռեստորանի բակում ընկած մի քանի կավե մեծ կճուճների մասին. «Դրանք պատմամշակութային արժեք են ներկայացնում իրենցից: Գիտենք, որ դուք ջանացավ կլինեք  պատմական արժեքների նկատմամբ և կահազանգեք պատկան մարմիններին: Խնդրում ենք պարզել, թե նշված ռեստորանի  սեփականատերը  ինչ իրավունքով և որ պատմական հուշարձանից է ձեռք բերել այդ կճուճները: Չէ՞ որ դրանք չի կարելի սեփականաշնորհել»,- հայտնում էին հաղպատցիները:

Այսօր «Հետքը» այցելեց «Աթոռիկ» ռեստորան. «Հո չեմ գողացել: Դե, ծախել են, առել եմ»,- ասաց  ռեստորանի սեփականատեր Գարիկ Թանթուշյանը: Վերջինս հրաժարվեց հայտնել, թե ումից և որտեղից է գնել կճուճները. «Մեկը ծախել է, մեկ` հաց ա կերել, փողը չի կարողացել տա, փոխարենը կճուճ է տվել»,-ասաց նա: 

Գարիկը նաև հայտնեց, որ հողում թաղված շատ կճուճներ կան Հաղպատի անասնագոմերի մոտ և գյուղի այլ տարածքներում: Հաղպատցիները գտնում են, որ  կճուճները  պետք է ուսումնասիրվեն ՀՀ մշակույթի նախարարության մասնագետների կողմից և պարզեն, թե որ դարի արժեքներ են դրանք:  

Մեկնաբանություններ (1)

Vardan
sa hastat kankurent restoranneri sarqac gorca

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter