HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

8-ից 4-ը. թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի մասին տեղեկություններ

«Հետքն» արդեն անդրադարձել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների 8 թեկնածուներից 4-ի գույքի ու եկամուտների հայտարարագրերին: Այժմ ներկայացնում ենք մյուս 4 թեկնածուների հայտարարագրերը:

ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարագրել է 2 կիսակառույց շինություն եւ հողամասեր Երեւանում եւ Կոտայքի մարզում, ինչպես նաեւ մեկ շինություն եւ հողամաս Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում:

Պարույր Հայրիկյանն ունի 2003թ. արտադրության «Ջիփ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա:

Նախագահի թեկնածուի եկամուտները գոյացել են ԱՄՆ երեք բանկերից ստացած 50 հազար դոլար փոխառությունից եւ 360 հազար դրամ կենսաթոշակից:

Հունվարի 18-ի դրությամբ Պարույր Հայրիկյանն ունեցել է 20 հազար 198 դոլար եւ 120 հազար դրամ: Նա 0.0001% բաժնետոմս ունի «MGM» ընկերությունում:

Թեկնածուներից Արամ Հարությունյանը հայտարարագրել է 2 շենք եւ շինություն Երեւան քաղաքում եւ 2003թ. արտադրության «Գազ 3110-101» մակնիշի ավտոմեքենա:

Արամ Հարությունյանը չի աշխատում, սակայն ունի որոշակի եկամուտներ` 4 մլն 100 հազար դրամի խնայողություն, ինչպես նաեւ 20 հազար դոլարի փոխառություն:

Հունվարի 19-ի դրությամբ թեկնածուն իր հաշվին ունեցել է 1 մլն 600 հազար դրամ եւ 500 դոլար:

«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ըստ հայտարարագրի, Երեւանում ունի բնակարան, սեփական տուն, հողամաս եւ վարելահող Կոտայքի մարզում:

Նա ունի նաեւ 2007թ. արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա:

Ինչ վերաբերում է թեկնածուի եկամուտներին, Ա. Ղուկասյանը 9 մլն դրամ ստացել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից, 4 մլն դրամ էլ` «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ից՝ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ: Նրան է պատկանում «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ի 45 տոկոս փայաբաժինը:

Հունվարի 19-ի դրությամբ Անդրիաս Ղուկասյանն ունեցել է 2 մլն 500 հազար դրամ:

Թեկնածուներից Արման Մելիքյանը ոչ անշարժ ու շարժական գույք ունի, ոչ արժեթղթեր ու ներդրումներ, ոչ էլ` եկամուտ: Հունվարի 19-ի դրությամբ նրա հաշվին եղել է 440 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter