HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Մշակույթի տուն չէ, դատարկ պատեր են». Վարդաշատի համայնքի ղեկավար

Արարատի մարզի Վարդաշատ համայնքի  ղեկավար Արգամ Կարապետյանն ասում է, որ երբ իրենց գյուղում միջոցառում է լինում, գյուղացիներն ամեն մեկը մի աթոռով է գալիս  մշակույթի տուն, որովհետև վերջինս «բացարձակ» գույք չունի:

«Ոչ մի բան չկա, դատարկ պատեր են: Ոչ աթոռ, ոչ սեղան, ոչ որևէ գույք: Երիտասարդությունը որ հավաքվում է, ոտքի վրա կանգնում են, նարդի, շախմատ են խաղում, թողում, գնում են»,- նշեց Ա. Կարապետյանը:

Վարդաշատի մշակույթի տունը վերանորոգվել է 2011թ.` ըստ այդ տարի Արարատի մարզում իրականացված ծրագրերի ֆինանասական հաշվետվության. ծախսվել է մոտ 9 միլիոն դրամ:

 «Ես խնդրեցի մարզպետարանին, մի կերպ բերեցին, ռեմոնտ արեցին, տանիքը փոխեցին, բայց ներսում կահավորանք ընդհանրապես չկա, չոր պատերն են: Ընդհանուր մշակույթի տունը մոտ 180 քառակուսի մետր է: Թիթեղյա տանիք են սարքել, դռներն են փոխել, լուսամուտները եվրո են դրել»,-  ասում է Ա. Կարապետյանը` ավելացնելով, որ շատ կուզեր` գույք լիներ ու այդ վերանորոգված տարածքը օգտագործելի լիներ: 

Ա. Կարապետյանի խոսքով` մշակույթի տանը հաճախ են միջոցառումներ կազմակերպում, հատկապես` տոնական օրերին: «Ամբողջ տարծքը մոտ 180 քառակուսի մետր է. մի սենյակը գյուղապետարանն է, մեկը խաղասենյակը, մեկն էլ ընդհանուր հյուրասենյակն է, ամբողջը մեկ տանիքի տակ է: Գյուղապետարանի գույքն էլ ` մի քանի հատ աթոռ, սեղանը, ինչ-որ կա, ես անձամբ իմ միջոցներով եմ գնել, որովհետև ոչ մի բան չկար»,- ասաց Ա. Կարապետյանը:

Վերանորոգումից հետո, իր խոսքով, մի քանի անգամ դիմել է մարզպետարան գույքի ձեռքբերման հարցով, սակայն որևէ արձագանք չի եղել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter