HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնարավոր է և՝ շնողցիները չմասնակցեն նախագահական ընտրություններին»,- ասում է գյուղապետը

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության հենց առաջին օրերին լարվածություն է ստեղծվել Շնող գյուղում: «Լարվածության այս պայմաններում հնարավոր է և՝ շնողցիները չմասնակցեն նախագահական ընտրություններին»,- ասում է գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Գյուղացիների վրդովմունքի շարժառիթը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Հայկազ Քոչինյանի ներկայացրած հայցն է, որով նախկին գյուղապետը պահանջում է կասեցնել «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի նյութերով Լոռու մարզային դատախազության կողմից իր դեմ հարուցված քրեական գործը:

Հ.Քոչինյանի հայցի քննությունը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ նշանակված է հունվարի 24-ին Վանաձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Շնողցիները անհանգստանում են, որ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի նախկին գյուղապետ եղբայրը Շնող համայնքի բյուջեից յուրացրած գումարները կօգտագործի դատախազության որոշումը կասեցնելուն:

Մինչդեռ գյուղացիները ակնկալում էին, որ մարզային դատախազության քննությունների արդյունքում Հայկազ Քոչինյանն իրենց կվերադարձնի «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի շենքի 2-րդ հարկի 400 ք.մ. ապօրինի զավթած տարածքը, կվերականգնի «Արճիս-Շնող» ջրատարից սնվող 500 մետր ջրագիծը, որը Քոչինյանն ապամոնտաժել է Շնող գետի վրա իր համար հէկ կառուցելու նպատակով, ինչպես նաև համայնքի բյուջե կվերադարձնի իր յուրացրած գումարները:

Գյուղապետ Հովիկ Սահակյանն ասաց, որ Հայկազ Քոչինյանը դատախազությունում հայտարարել է, թե վճարել է բժշկական ամբուլատորիայի 2-րդ հարկի 400 ք.մ. տարածքի պայմանագրով սահմանված 600 հազար դրամ գումարը: «Արդեն երկու օր է, գյուղապետարանի և ամբուլատորիայի բանկային հաշիվներում փնտրում ենք այդ գումարը, սակայն չկա»,- հայտնեց գյուղապետը:

Շնողնեցիները վրդովված են նաև նրանից, որ նախկին գյուղապետը իր որդուն համայնքի բյուջեից 937.0 հազար դրամ, իսկ որդու ընկեր Կարեն Հախվերդյանին 891, 0 հազար դրամ աշխատավարձ է վճարել գյուղացիների ուժերով անվճար կատարված ներհամայնքային ճանապարհների բետոնապատման աշխատանքների համար:

«Բետոնապատման աշխատանքները ավարտելուց հետո գյուղացիները գառ են մորթել ու Հայկազի հետ հաց կերել: Հայկազը այսքանից հետո գոնե գառի փողը տար»,- ասում է շնողցի Սամվելը:

Հովիկ Սահակյանը կարծում է, որ շնողցիներին կողոպտելը Հայկազ Քոչինյանի համար ապրելակերպ է եղել: «2010թ. համայնքի բյուջեից 62,5մլն դրամ է հատկացրել ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար: Լրացուցիչ 3մլն 120 հազար դրամ էլ ծախսել է վերանորոգման ենթակա ճանապարհիների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար: Գյուղապետարանում նախագծանախահաշվային փաստաթղթեր գոյություն չունեն: Չկան նաև կատարողական ակտեր, թերությունների և հանձնման ընդունման ակտեր: Դրա արդյունքում չեն հիմնավորվում և հայտնի չեն համայնքի բյուջեի 62,5 մլն դրամի կատարած աշխատանքների ծավալն ու որակը»,- ասում է Հ.Սահակյանը:

Այդ գումարների վճարման վերաբերյալ Շնողի գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Սվետլանա Ջավախյանը «Հետքին» ասաց, որ շինարարական աշխատանքների բոլոր գումարները կապալառու կազմակերպություններին ինքը փոխանցել է միայն կնքված պայմանագրերի հիման վրա:

Հովիկ Սահակյանը նաև հայտնեց, որ 2010 թ. նախկին գյուղապետը 5,2 մլն դրամ է հատկացրել կառուցելու համար կոյուղու կեղտաջրերի հեռացման կանավ, որով գյուղի ամբուլատորիայի, մշակույթի պալատի, խորհրդային տարիներին կառուցված գյուղի միակ բնակելի շենքի և մի շարք սեփական տների կոյուղու ջրերը պետք է թափվեին Շնող գետը:

Կանավի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար Հայկազ Քոչինյանը բյուջեից ծախսել է ևս 1,2 մլն դրամ: «Երկու տարի է անցել բյուջեի 6,4 մլն դրամի փոշիացումից, նախկին գյուղապետի կառուցած կանավը ամբողջությամբ ծածկված է հողով: Ամբուլատորիայի 2-րդ հարկում Հայկազ Քոչինյանի կառուցած, իր աղջկա բնականարանի կոյուղու ջրերը թափվում են ամբուլատորիայի շենքի տակը: Գյուղի 2 տարի առաջ վերանորոգված կուլտուրայի պալատը զուգարան և կոյուղի, իսկ բնակելի շենքն ու սեփական տները չունեն կոյուղի»,- հայտնեց Հովիկ Սահակյանը:

Նա չի ուզում հավատալ, որ Հայկազ Քոչինյանի ակնհայտ յուրացումների պայմաններում դատարանը կբավարարի նրա հայցը և կկասեցնի նրա դեմ Լոռու մարզային դատախազության հարուցած քրեական գործը:

«Հակառակ դեպքում ես գործը կներկայացնեմ Լոռու մարզային դատախազությանը: Այնտեղ հաջողություն չունենալու դեպքում կդիմեմ Սահմանադրական դատարան և անգամ Եվրադատարան: Դա առաջին հերթին շնողցիների պահանջն է»,- ասում է գյուղապետը:

Մեկնաբանություններ (25)

sergik
պահօօօ.... Այդինյան Վարդան ջան, էտ ինչիես նեղվել, մարսողը հո դու չես, Վրաստանի հարցովել հանգիստ եղի, կախելու հարցովել, էս որ թիվնա տնաշեն...էտ հօլիվուդյան ֆիլմերնել քիչ նայի...չշեղվես էտ ուղղությաբ ,այ մարդ..
susan
24 -ին գիտես մեր ազգի թերությունը որնա, որ քո նման ողպում ու ողպում են, բոլորին փնովում, բայց զանգը կախելու ժամանակ կամ հիվանդ են կամ կաղ են....արխիվների կարիք չունեմ,քանի որ հոռետես չեմ, քո նմանների համար պաշտոն ունես ուրեմը կերել ես, իմ նմանների համար առանց ապացույցի մարդուն չվարկաբեկել, առաջին հայացքից կողմնորոշվելու համար նայել նրա ապրելակերպին...
Shnoxneci
Parzaa vor du taxandavor es axorjaki gorcum der jamank ka spasi susan es chgitem ov es du bajc gitem vor ed nor paron@ hni sharunakutyunna Amanorja xxchuk merac tonacar@ qez orinak na poshiacrec hamadzajn em bajc da el hods a cndacnelu da nranis arhestavarj a paster@ karas gnas arxivnerum gtnes
susan
փախավ՞ ուր փախավ՞ , եթե բան գիտեք ասեք մենքել իմանանք, թե չէ, էն տառզանի մուլտիկի նման շակալի պես դուրս ես գալիս մի բան ասում, հետո բուս պհում, որ վերջում եզրափակես, փաստարկներտել անտառտնտեսություն բառնա ՞ ,ուզում էիր համայնքի բյուջեն փոշիացնելուց հետո գյուղը 2 ամսում քեզ համար դրախտավայր դարնա, բա համ ասում ես ես փոսից հանի, համել նստած սրա-նրա փեշերն ես չափում, թե դու էիր տղամարդը գյուղտ թալանողի ձեռից բրնեիր չթողեիր ... էտ անտաղանդ ձևով ախորժակներ չափելու փեշակտել թող...
Shnoxneci
Paron Sahakyan poxaren@ gjuxi hamar mi ban anelu dzer hin vregn eq lucum amot Dzez ... Duq shat ardar ev joxovrdakan mard eq ? te moracel eq vonc paxaq antrtnteutjunic pastarkner shat kan atelutyun@ dreq mi koxm mi gorc areq karox eq hashvetvutjun tal baci dzez harir bambasnqneric inch eq arel ???inch cragir uneq? txamadrd exeq es chem pashtpanum qochneconc duq el ktavi mjus cern eq dzer axorjak@ aveli mec a . Dus ari urishneri peshi takic u apacuci vor du kas u mard es u karox es iroq shnox@ dus berlu posic.
Հերմինե
Այստեղ ոչ մեկի գրածին ես այլևս չեմ արձագանքելու: Եթե Հովիկ Սահակյանը նման բան ասել է, դրեք ձայնագրությունը: Ձայնագրություն չկա, ուրեմն մարդուն անհիմն մի վարկաբեկեք: Վերջ:
susan
hargeli tikin Paremuzyan xndrum em mezel teghyak pahek gorzi yntacqic, kanxav shnorhakalutyun...
Շնողնեցի
Հարգելի Հերմինե ջան, ես շնողնեցի եմ ու խոսում իմ անունից, հարցեր ունես? Իսկ եթե ամբուլատորիայի տեղը տենց լավ գիտես, դու էլ դիմի: Էս ինչ խասիաթ եք սարքել իրար ուտելն ու վիրավորելը: Հարգելիս, ես քեզ վիրավորել կամ քեզ պես անկապ դուս եմ տվել, որ հիմա ելույթ ես ունենում: Ես շնողնեցի եմ ու տրամադրված եմ հենց այդպես: Հարցեր կան: Հաջորդ անգամ, գրելուց առաջ, գոնե 3 րոպե կմտածես, նոր կգրես:
Հերմինե
Հարգելի տիկին Փարեմուզյան, եթե իրոք Սահակյանը նման բան է ասել, ապա տեղադրեք խնդրում եմ ձայնագրությունը: Իսկ «Շնողնեցի» անունով ներկայացող՝ մեկանաբանություններ անողին խնդրում եմ, որ գրի ինչ որ անկապ անուն, եթե չի ուզում իր իսկական անունով ներկայանալ: Այլապես՝ տպավորություն է ստեղծվում, որ խոսում է շնողցիների անունից: Շնողում այդպիսի տրամադրություններ չկան ու չեն կարող լինել, գյուղապետն էլ այդպիսի բան չէր ասի: Իսկ եթե իրենց այլմոլորակային զգացողներ կան, թող դիմեն Շնողի բժշկական ամբուլատորիա. համապատասխան ուղեգիր կտրվի, գուցե և բուժվեն:
tatev
es liovin hamamit em 16 -i het,chgitem ov e,baic shat chisht er asvac,meknabanutyun@ texin er,menk kangnac enk mer gyuxapeti mejqin, u ete mi kani varvacner chgiten vonc tunavoren, ankap animast artahaytutyunner en anum,da uxxakaki zarancanqner en,drank henc nranq en,ovqer kyori het lapel en et gumarner@,
Շնողնեցի
Մեր գյուղապետն իրավացի է, և ճիշտ է ասում, որ եթե մեր հարցին արդարացի լուծում չտրվի և կյոռը չպատժվի, իր գողացածը հետ չվերադարձնի մեր համայնքին, ապա այդ դեպքում մենք չենք էլ մասնակցի նախագահական ընտրություններին, քանի որ եթե նախագահը մոռանում կամ աչք է փակում մեր համայնքի պրոբլեմի վրա, և դատարաններն արդարացի լուծում չեն տալիս, ապա այդ դեպքում մեր ինչին է նման նախագահի ընտրություններն, մանավանդ երբ նախագահական ընտրություններում ոչ մի ընտրություն էլ չկա, այլ ուղղակի ձևականություն է: Մենք, Շնողի բնակիչներս, մեզ մի տեսակ այլմոլորակային ու մոռացված ենք զգում մեզ մեր իսկ պետության կողմից: Եվ եթե այս քրեական գործի հարցում էլ մեզ անտեսեն ու արդարացի լուծում չտան, ապա թքած կունենանք այդ ընտրությունների վրա: Սա Հովիկ Վասիլիչի ցանկությունը չի, այլ մեր համայնքի բնակիչների....
susan
փաստաբանների կարիք կարծում եմ ,ոչ լրագրողուհին ունի, ոչ էլ Սահակյանը, սադրանքների թիվնել անցելա, եթե ճշմարտությունը բարձրաձայնելը օգնություն էք համարում ,իհարկե օգնեց...
shnoxneci
Larisa Paremuzyan , qo gorcn el sh gorc. Bajc pshot e shanaparhy ardarutyan.
sergik
էս արդեն հասել ենք նրան, որ հանցագործները իրենց դեմ հարուցված քրեական գործերը հայցով կասեցնել են տալիս, սելի տեղը սալվորնա ճռնչում,այ քեզ պետություն....այ քեզ բարքեր...
Հերմինե
Լարիսան ընտրվելու հարցում բավականին օգնեց Սահակյանին ու լավ արեց, բայց այս մի հոդվածով այդ մարդուն դրել է շատ հիմար դրության մեջ: Չեմ կարծում, թե մեր գյուղապետը նման միամիտ, և նույնիսկ անմիտ բան ասեր: Նա իրոք փորձված մարդ է և հիմար բաներ սովորաբար չի խոսում: Եթե նման բան է ասել, թող լրագրողը տեսագրությունը կամ գոնե ձայնագրությունը դնի կայքում, որ համոզվենք, որ սա լրագրողական սխալի հետևանք չէ:
Mgo
joxovurt Qochinyanner@ esqan milionner@ kerel en tema chka, Sahakyan Hovik@ mihat artahaytutyuna arel etel ete arela sarqel eq berani camon,inq@ hastat @tenc ban chi asel esi lragroxi mexqnna,hamel ov incha arel dzer inch gorcna knga nman banbasum eq sax or@ amota,aveli lava gnaceq Haykazi shaqar@ ichacreq vaxic hasela 25
Լոռեցի
8 -ին: Այտա ! քո ասածը ուրիշ բանի մասին ա: Գյուղապետն ասում ա որ սխալ որոշման դեպքում Շնողնեցիք կխռովեն ու ընտրության չեն գնալ: Դու էլ սարքում ես թե կգնանք վրաստանին կմիանանք: Բա սա համեմատելու բաներ են այ տնաշեն! Համ էլ դու արխային գնա ընտրի՝ քո ձեռն ով ա բռնում ...
Հենրիկ
Վարդան ջան, շատ ճիշտ ես: Զարմանում եմ, մի հատ իրավաբան չկա՞ իր ծանոթների մեջ, որ իր նոր պաշտոնի էությունն ու լիազորությունները բացատրի: Այդքան ասում էին. Հովիկ Սահակյանը կրթված, քաղաքականապես հասուն ու փորձառու մարդ է: Ինչպե՞ս կարելի էր նման բան ասել՝ գյուղապետ լինելով:
Վարդան Այդինյան
ես չգիտեմ ովքեր են այս հոդվածի տակ մեկնաբանություններ գրում, ու ինչ նպատակով, չգիտեմ իրենք ինչ են հասկանում համապետական ընտրություն ասելով, որ ընդհանրապես ինչ ա իրանց համար պետությունը: բայց որ գյուղապետը, չգիտեմ դրանով ում ա ուզում սպառնացած լինի, ինչ ա ուզում արած լինի, հանկարծ ասում ա որ կարող ա Շնողը կարող ա նախագահական ընտրույթուններին չմասնակցի ... դա բացարձակ անհեթեթություն ա: Մեկ էլ տեսար վաղն ասեց. «եթե Քոչինյանին Շնողի մեջտեղում չկախեցին, Շնողը միանում ա Վրաստանին» Շնողի նոր գյուղապետը շաաատ լուրջ սխալ ա թույլ տվել, որը հնարավոր չի մարսել
sergik
ինչ համապետական, ընտրություններ, գյուղն իր շահերի համարա պայքարում ու լավա անում, դուք ինչ էք շնողնեցու ասաց, արհեստական երու տալիս..
susan
բա էտ մարդու սիրտը Երևան սեփական տուն էր ուզում, 150 հազար դոլլարով, ինչ աներ չառներ, սենց կոռումպացված իրավական համակարգ ունենք , առիթը չօգտագործեր...
Վարդան Այդինյան
այ մարդ, էդ սաղ հեչ: տիմ ղեկավարն ասում ա իմ համայնքը համապետական ընտրություններին չի՞՞՞՞ մասնակցի՞՞՞՞՞: էդ հո լրիվ խելագարություն ա
Լոռվա դատարան
Դատա - իրավական զարմանահրաշ համակարգ: Եթե մեկը կովը տարել է, ապա չես կարող դատ բացել՝ որովհետեւ գողը համաձայն չէ դատվելու (!): Ահա թե որտեղից են ծնվում Լոռվա համ ու հոտով անեկդոտները:
gevorg
chishtn asac an@ndhat kardum em Shnox gyuxi hodvacner@,mtacum em em vonc e joxovurd@ karoxacel handurjel nman gyuxapetin, aysqanic heto ete naxkin gyuxapet@ chpatjvi,uremn verjnakanapes kapacucvi,vor menq xortakvac,anorinakan u hancagorc petutyun enk,tesnes HH naxagah@ giti ays masin?joxovurd,chhandznvek,inchel vor lini,uj@ Dzer dzerqum e,paykarek u haseq ardarutyan
sergik
հիմա ինչ, գնանք մենք էլ մի բան թալանենք, հետո մեր դեմ հարուցված քր. գործի դեմ հայց ներկայացնենք, ոնցել անես մի բուռ ազգ ենք, մի տեղել մենք կարողա պաշտոնով մարդ ունենաք, կմիջնորդի , հանգիստ թալանած փողերը նստենք վայելենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter