HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի ներդրողը հույս ունի, որ Ծառուկյանի դեմ դատարանը կկայացնի արդարացի վճիռ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր վերսկսել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի բողոքի քննությունն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին պետք է հրապարակվեր գոծով վճիռը, սակայն նիստը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը չհրապարակեց այն, այլ որոշեց վերսկսել գործի քննությունը և նոր նիստի օր նշանակեց:

Դատավոր Մելքումյանն այսօր կողմերին հարցեր է ցանկացել տալ, մասնավորապես` պատասխանող կողմին, սակայն գործարանի շահերը դատարանում ներկայացնող Դավիթ Մանթաշյանը նիստին ներկա չի եղել: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը, դատարանը որոշ հարցեր (որոնց նախորդ նիստերին արդեն իսկ անդրադարձել էին) ուղղել է իրենց և ավարտել գործի քննությունը: Փետրվարի 6-ին Արայիկ Մելքումյանը կհրապարակի վճիռը: 

«ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը «Հետքին» հայտնել է, որ դատական գործի շրջանակներում կատարված փորձաքննություններն իրենց չեն գոհացնում, քանզի ակնհայտ է, որ գնահատողը ճնշման է ենթարկվել իրենց հակառակորդի կողմից, ինչը ազդեցություն է ունեցել նրա փորձագիտական գնահատականի վրա: Այնուամենայնիվ, գերմանացի ներդրողը սպասում է, որ վերջնական դատական ակտը կլինի պատճառաբանված, արդարացի և անկողմնակալ:

«Ես մտադիր չեմ միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին: Ես միայն բիզնեսմեն եմ, ով հսկայական պոտենցիալ է տեսնում հայաստանցիների մեջ, ուստի և հետաքրքրված էր Հայաստանում ներդրում կատարելու մեջ»,- նշում է Ս. Լաքսուբերը:

Մեկնաբանություններ (2)

ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ FREEDOM OF SPEECH СВOБОДА СЛОВA
Ստացվում է, որ Հայաստանի ապագան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ՝ օլիգարխիան է Հայաստանի բոլոր խնդիրների հիմքը: Քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական: Մի խումբ մարդկանց ձեռքում է կենտրոնացած պետության հարստության 90 տոկոսը: Մի խումբ անհայրենիք, հանցագործ օլիգարխների, ովքեր անպատիժ են մնում մարդուն ծեծելով սպանելու, հարկ չվճարելու, պետությունը թալանելու համար: http://www.facebook.com/groups/F2r0e1e1dom/?bookmark_t=group
fadey
Vorosh miamitner huys unein te Zarukyan@ Serj Sargsyani dem karox e durs gal hanun petutyan u zoxovrdi shaheri. BHKi geragutyn npatak@ Zaqrukyani harstutyun@ bolor orinakan yev anorinakan metodnerov pahel yev avelazneln e. Bhkn minchev 100%-ov vstah chlini vor Serjik Sargsyan@ partveu e nra dem chi gna ayl kzarayi nran.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter