HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանին Ախալքալաքում դիմավորեցին հրավառությամբ

Ախալաքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ հավաքվել էին դիմավորելու Վահագն Չախալյանին, նրան դիմավորեցին ծափերով և հրավառությամբ: 

Եկեղեցու բակում հնչում էր «Կարմիր կակաչները» երգը: Եկեղեցում հավաքված բազմությունը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանի գլխավորությամբ, վառված մոմերով ու աղոթքով դիմավորեց նրան: 

Այնուհետև միասնական գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված։ Հայր Բաբգենը ժողովրդին շնորհավորեց` նշելով, որ Վահագնի ազատ արձակմանը իրենց նպաստն են բերել նաև Վեհափառ Տերն ու Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը։ 

Այնուհետև ներկաներին եկեղեցու բակում մատուցվեց մատաղ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ի երեկոյան, 4,5 տարի բանտարկությունից հետո ազատ արձակվեց Ջավախքի քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: 

Աղունիկ Այվազյան

«Հարավային դարպաս»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter