Կիրակի, 22 հուլիսի

Չափումները վկայում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղին կառուցվել է «ատկատներով»



Հիրավի, ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում ճանապարհային շինարարությունը կատարվում է «ատկատներով» ու պետական գումարների գրպանումներով: Սակայն շատերին թվում էր, թե դա անվերահսկելի է, քանի որ լուրջ փորձաքննություն է ենթադրում:

Մենք որոշեցինք ձեռքի տակ եղած միջոցներով ստուգել վերջերս կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկության գոտիների լայնությունը և դրա համապատասխանությունը ստանդարտներին... Պարզվեց, որ գրպանումների ապացույցները աչքի առջև են:

Այսպիսով, Ծիծեռնակաբերդի խճուղին ունի (յուրաքանչյուր ուղղությամբ) երթևեկության երկուական գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը, համաձայն պետական ստանդարտների, պետք է լինի 3,5 մետր: Ըստ այդմ, փողոցի (խճուղու) լայնությունը պետք է լինի 14 մետր:

Այնուամենայնիվ, բազմաթիվ տեղեր չափումներ անելով՝ չկարողացանք գտնել գեթ մի հատված, որտեղ աջ գոտու լայնությունը լիներ 3,4 մետրից ավելի, իսկ ձախ գոտունը՝ 3,15 մետրից: Իսկ տեղ-տեղ գոտիների լայնությունը կամ, ավելի ճիշտ, բարակությունը հասնում էր 2,8 մետրի...

Հանրագումարի բերելով չափումները՝ նշենք, որ խճուղու մի քանի հատվածում (արագաչափ սարքի մոտ, հանգույց-կամուրջի տակ և այլ) կատարված փողոցի լայնության չափումների միջինը 14 մետրի փոխարեն կազմում էր մոտ 12,5-12,8 մետր:

Այսինքն՝ շուրջ 2 կմ երկարություն ունեցող Ծիծեռնակաբերդի խճուղու լայնությունը պետ. ստանդարտից մոտ 1,5 մետրով (մոտ 10 տոկոսով) պակաս է:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա բավականին լուրջ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար՝ վթարային իրավիճակների պատճառ է դառնում՝ դա նաև, ինչպես նշեցինք, պետական միջոցների գրպանում է:

Առաջիկայում կփորձենք գնահատել, թե որքան գումարի վնաս է հասցվել պետությանը, բայց կարող ենք մոտավոր ասել, որ խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է:

Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները, հիմք ընդունելով սույն հրապարակումը, կնախաձեռնեն քննություն, կպատժեն մեղավորներին և միջոցներ կձեռնարկեն պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (5)
1. Прораб10:10 - 27 հունվարի, 2013
Որ կերել են եւ լավ էլ ուտում են, որեւ կասկած չի կարող լինել: Այլապես որտեղից, ասենք, դղյակ պալատները, թանկ ու կրակ ավտոները սոված - քանդված այս երկրում, որոնք միայն երեւացող մասն են: Տարօրինակն այստեղ այն հարցն է թե սրանք ումից եւ ինչու են գողանում? Չէ որ ամեն ինչն անվերապահորեն իրենց ձեռքն է հանձնված (տիրող խմբավորման:) Եղբայր! գոնե այստեղ կարգ դնեն թե ում ինչքան է հասնում: Ինչ կարիք կա ճանփաները նեղ ու վտանգավոր սարքելու? Այստեղից պարզ երեւում է որ գողանում են ոչ միայն ժողովրդից այլեւ մեկը մյուսից! Ինչը կփրկի մեզ այս աննման б....к - ից?
2. GB06:00 - 1 փետրվարի, 2013
Those corrupt highway contractors share public funds with corrupted oligarchs and government officials!!
3. Arsen14:02 - 5 փետրվարի, 2013
Everyone talks about corruption...you people need to understand even bigger corruptions take place in western countries.........but the media covers it up good! stop the anti-armenian propaganda.
4. mahmouzian11:05 - 7 փետրվարի, 2013
arsen no none is talking about other countries we are talking about armenian crooks who are cheating the poor peoples in armenia
5. GB21:03 - 26 փետրվարի, 2013
Arsen, Armenia is a very small country with a weak economy, there is no room for Armenians to leave the country because of corrupted oligarchs and justice system!!Those criminals suck blood out of ordinary Armenia's citizens!!If there is corruption in Russia or in the West at least they have stronger economy system, where landlocked Armenia, does not have that luxury!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ