HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Լարիսա Մինասյան. «Հայաստանը 2 ընտրությունների մեջ ընկած այս 5 տարին մտավ քաղաքական ճգնաժամով»

«Ո՞ւր գնալու և ինչո՞ւ այդտեղ գնալու համար» կատարվող ընտրությունն ավելի կարևոր է, քան այն, թե «ինչպե՞ս է լինելու ընտրությունը»: Այսօր կազմակերպած քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նա ժողովրդավարական ընտրությունը ոչ ժողովրդավարականից շատ կարճ ձևով տարբերակելու համար մեջբերեց 3 ամիս առաջ ԱՄՆ-ում և Չինաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ վերլուծաբաններից մեկի տված գնահատականը:

ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր չէր կանխագուշակել, թե ով է հաղթելու, բայց ով էլ հաղթեր՝ հայտնի էր, թե ինչ է լինելու երկրին, քանի որ ամեն մեկը հրապարակել էր իր ծրագիրը: Չինաստանի նախագահական ընտրություններում հաստատ կարելի էր ասել, թե ով է հաղթելու, բայց հայտնի չէր, թե ինչ է լինելու այդ երկրի ապագան՝ որպես ծրագիր, որպես մտադրություն:

«Ընտրությունները, մանավանդ Հայաստանի նախագահական ընտրությունները, և ընտրությունները որևիցե ժողովրդավարական երկրում շատ ավելի մեծ իրադարձություն են, քան միայն ընտրական պրոցեսը, քան միայն ընտրական համակարգը, դրանք քննություն են ամբողջ քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգի: Հայաստանը 2 ընտրությունների մեջ ընկած այս 5 տարին մտավ քաղաքական ճգնաժամով»,- ասաց Լարիսա Մինասյանը:

Այսօրվա քննարկումը կազմակերպել էին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և «Գործընկերության հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter