HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ժողովուրդը» ժողովրդի հետ՝ դեպի դատարանի շենք (լուսանկարներ)

«Արդարություն, վերջ ճնշումներին մամուլի նկատմամբ», այսպիսի կոչերով էին այսօր մարդիկ դուրս եկել փողոց՝ սատարելու «Ժողովուրդ» օրաթերթին:

Թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը մտավախություն ունի, որ ԴԱՀԿ աշխատակիցները ցանկացած պահի կարող են մտնել իրենց թերթի խմբագրություն և կալանքի տակ առնել գույքը՝ այդպիսով վտանգելով պարբերականի հետագա գոյությունը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի և նրա աշխատակից Սոնա Գրիգորյանի դեմ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր  Խաչիկ Խաչատրյանը հայց են ներկայացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու մեղադրանքով՝ պահանջելով հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում:

«Ժողովուրդի» համոզմամբ՝ դա ուղղակի Հայաստանում ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնելու փորձ է: Խմբագիրը վստահ է, որ «Ժողովուրդում» հրապարակված տեղեկությունը, որի պատճառով դատական գործ է բացվել իրենց դեմ, ավելի քան արժանահավատ է, այդ պատճառով իրենք չեն պատրաստվում հերքում տպագրել և պայքարելու են՝ արդարությունը վերականգնելու համար:

«Ժողովուրդի» կազմապերպած բողոքի ակցիայի մասնակիցները Աբովյան փողոցից շարունակեցին երթով շարժվել դեպի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց բողոքի ձայնը դատարանի շենքի առաջ ևս հնչեցնելու համար:

Լուս.՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter