HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպե՞ս են կուտակվել արդարադատության փոխնախարարի դրամական միջոցները

Արամ Օրբելյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հունվարի 20-ից: Մինչ այդ աշխատել է մասնավոր ընկերություններում: Արամ Օրբելյանը թեեւ 29 տարեկան է, սակայն հասցրել է զգալի գումարներ տնտեսել:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա 2011 թ. ունեցել է 5 մլն 450 հազար դրամ, որից 1 մլն 745 հազարը շահաբաժնից ստացված եկամուտն է, իսկ մնացածը` տարբեր աշխատավարձերը:

Փոխնախարարը 2011 թ. սկզբին ունեցել է 65մլն դրամ, տարեվերջին` 24 մլն դրամ: Ավելացել են Արամ Օրբելյանի արտարժույթով պահվող դրամական միջոցները` 5 հազար 500 եվրո` 5000-ի փոխարեն եւ 27 հազար դոլար` 2011 թ. սկզբի 20 հազարի փոխարեն:

«Գումարները տարիների ընթացքում կուտակված գումարներ են եւ ձեւավորվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեում աշխատելու ժամանակ ստացված եկամուտներից, փաստաբանական գործունեության ժամանակ ստացված եկամուտներից, Մոսկվայում՝ ասպիրանտուրայում սովորելու ժամանակ իրականացված ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից, որոշ այլ ոչ էական եկամուտներից, օրինակ` ավանդների տոկոսներ, ծնողների նվիրատվություն, Մոսկվայում բնակվելու ժամանակ հորեղբայրներիս կողմից տրված նվիրատվություններից եւ այլն: Ինչ վերաբերվում է 2011 թ. ընթացքում որպես շահութաբաժին ստացված եկամուտին, դա ստացել եմ «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ում բաժնեմասերի դիմաց»,- «Հետքին» պարզաբանեց Արամ Օրբելյանը:

2006-2007 թթ. աշխատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունում՝ որպես տարածաշրջանային իրավախորհրդատուի օգնական, հետո՝ որպես իրավախորհրդատու: 2009-2011 թթ. աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ (Փաստաբանական ընկերություն) սկզբում որպես իրավաբան, հետո՝ որպես ավագ իրավաբան և տնօրենի տեղակալ:

Ինչ վերաբերում է 65 միլիոնից գումարի նվազումը մինչեւ 24 մլն, Արամ Օրբելյանն ասաց, որ նվազումը պայմանավորված է բացառապես բնակարանի գնմամբ, որն արժեցել է մոտ 39 մլն դրամ:

Մեկնաբանություններ (2)

sos
Is this a joke?? You call that rich??
avia
էլ ինչու ենք զարմանում և կարծես ուզում ենք փնտրել Հայաստանին վերականգնելու ուղիներ Հայաստանը աղքատացավ և գնալով կորբանա ու ավելի աղքան երկիր կդառնա քանի որ երկրի ցած ու վերևի իշխանությունները ածխատելով այս ու այն կազմակերպություններում և իրենց պաշտոնից օգտվելով զբաղված են լափել հաաստան ներկրված ցանկացած օգնություն կամ աշխատանքի եկամուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter