HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպատակ չենք հետապնդել ճնշում գործադրել և կասեցնել «Ժողովուրդ» թերթի տպագրությունը. Խաչիկ Խաչատրյան

Մեր ընկերության շուրջ վերջին օրերին ստեղծված անառողջ մթնոլորտում նպատակահարմար ենք գտնում որոշ պարզաբանումներ տալ հանրությանը:

Մեզ համար ազատ եւ անկախ մամուլի դերն անգնահատելի է: Այն քաղաքացիական հասարակության կայացման հարցում ամենակարեւոր դերակատարությունն ունի: Բայց եւ շատ կարեւոր է զգալ եւ պահպանել ազատության այն սահմանը, որը չի սահմանափակում դիմացինի ազատություններն ու իրավունքները:

Հենց այս համատեքստում է մեր ընկերությունը դիմել դատարան՝ վիճարկելով ընկերության բարի համբավն ու հեղինակությունն արատավորելու «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ ամենեւին նպատակ չհետապնդելով ճնշում գործադրել, կամ որ բացարձակապես  անընդունելի է, կասեցնել թերթի, որեւէ թերթի, տվյալ դեպքում «Ժողովուրդ»-ի տպագրությունը:

Ավելին, դատական հայցով մենք ուզում ենք ընդգծել, որ խոսքի ազատության բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասը պատասխանատվության բարձր զգացումն է գրված յուրաքանչյուր բառի համար: Հանգամանք, որի աստիճանով պայմանավորված է մամուլի հեղինակությունը: Իսկ լինելով ազատ մամուլի զարգացման ջատագով, հասկանալով, որ վերջինիս զարգացման հաջողություններով է պայմանավորված ազատ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մենք չենք հետապնդում «ժողովուրդ»-ին «լռեցնելու» մեզ վերագրվող նպատակը:

Ինչ վերաբերում է 3 մլն դրամ տուգանքի պահանջին, որն, ի դեպ, սահմանված է օրենքով, ապա մեր ընկերությունը հայտարարում է. այդ գումարը ստանալուն պես՝ այն կրկնապատկելու ենք եւ ուղղելու Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտին: Կարծում ենք՝ այդ հումանիստական քայլը մեկ անգամ եւս կմիավորի տնտեսական ոլորտի եւ մամուլի ասպարեզի գործիչների ձգտումը հնարավորին չափ նպաստելու ժողովրդի բարօրությանը:     

«X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյան

Մեկնաբանություններ (1)

Arman
Es baregoryutyan koxmic em...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter