HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարույր Հայրիկյանի վրա կրակել են (թարմացված)

Րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:

Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք նախագահի թեկնածուին: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ տղա: Նա լաց էր լինում. «Ախպերս, Պարույր Հայրիկյանին խփել են, բայց լավ է լինելու: Թող սաղ իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց երիտասարդն ու անջատեց հեռախոսը:

Նախագահի թեկնածուին տեղափոխել են հիվանդանոց:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Հետքին» տեղեկացրին, որ հունվարի 31-ին՝ ժամը 23.55-ին, նախնական ախտորոշմամբ աջ անրակի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է:

Բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրին, որ Պ. Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Այս պահին դեռ չի վիրահատվել, սակայն պատրաստվում է վիրահատության»:

Հիվանդանոցի ընդունարանից նաև տեղեկացրին, որ հիվանդանոցում կարմիր բերետավորներ և ոստիկաններ են հավաքվել:

Մեկնաբանություններ (14)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Vni(15) - Ժողովուրդը ԵՐԲԵՔ անզոր չէ. ամենավերջին օրինակը՝ արաբական հեղափոխությունները: Ինչ վերաբերում է Հայրիկյանին. նա 1988թ.-ից սկսած երբեք քաղաքական լուրջ գործոն չի եղել Հայաստանում,որովհետև ինքը ոչ թե քաղաքական գործիչ է(ր),այլ քաղաքական ավանտյուրիստ: Ուղղակի այս վերջին դեպքը հստակ ու վերջնականապես ցույց տվեց իր իսկական դեմքը:
Lilit
Աստծո կամոք Պարույր Հայրիկյանին շուտափույտ ապաքինում,իսկ այս դեպքը ստորության գագաթնակետն է...
fred
1) Um e dzerntu ays mahaporz@???????????? 2) Ur ein naxagahi teknazui tiknapahner@? Te naxagahi teknazun mer yerkrum anter e? 3)?????????????????????????????????????????????????
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խորապես ցնցված եմ: Շատ տխուր է: Պարույր Հայրիկյանին ցանկանում եմ լիակատար ու շուտափույթ ապաքինում: Պարույր Հայրիկյանը Հայաստանի անկախ պետություն ունենալու գործում մեծ ավանդ ունի և սրա համար շատ տառապանքներ է կրել: ՀԳ.Այս պարագայում շարունակել ընտրարշավը ուղղակի, մեղմ ասած, բարոյական չէ:
Վեհարի Առաքելյան
Կրակողը պաշտոն ունեցող տկարամիտ թուրք ավազակներից մեկն է:
Fred
Tipik Arj-i tsarayutyun.
ES EM
ASTVAC QEZ PAHAPAN HAYRIKYAN JAN,
Ophelie
hazar amot genocid tesac azgin genocid katarelu hamar
ԱՆՈՒՇ ԱՎԵՏՅԱՆ
ՊԱՐՈՆ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՊԱՔԻՆՈՒՄ, ԽՈԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ ԵԴ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՉԻ ԿՐԱԿԻ, ԱՍՏՎԾ ԹՈՂ ՊԱՏԺԻ ԵԴ ՊՂԾՎԱԾԻՆ
Investigator
Something is wrong here. This man is an old intrigue person!
Kilerciyan
A Sad story,hopeful a happy end
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե Հայրիկյանը իրոք մտածում է ԵՐԿՐԻ մասին,ապա պիտի գնա ՆՈՐ ընտրությունների: Եթե նա չօգտագործի այս պատմական պահը ու,անձնական փոխզիջումների գնալով, ջուր լցնի իշխանությունների ջրաղացին,ապա Հայրիկյանն էլ,մի գիշերում, դառնալու է քաղաքական դիակ: Պետք չէ հավատալ իշխանություններին ծառայող 'սոցիոլոգին': Ուստի միանում եմ Անդրեաս Ղուկասյանի Հայրիկյանին ուղղված ՃԻՇՏ կոչին: Սա իմ միանշանակ կարծիքն է:
ustian
varazo patkeracnum es internet chliner qo hal@ inch er linnelu, gone stxe bltcnum es
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ustiano(13) - Բայց ինտերնետ ԿԱ. ուստի շարունակեմ «բլթցնելս»` սպասելով,թե Հայրիկյանի ու իշխանությունների միջև (փետրվարի 1-ից սկսած) տիկնիկային թատրոնը ինչով կավարտվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter