HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս սփռվեց արոտավայրերի մասին հայ-իրանական գործարքի վրա

«ԷկոԼուր»-ը հրապարակում է հասարակությունից թաքցրած երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են հայ-իրանական համագործակցությանը Սյունիքի մարզի հողերը Իրանի նահանգ Արեւելյան Ադրբեջանին (Արեւելյան Ատրպատական) վարձով տալուն: Օրերս «Ժամ» թերթը հրապարակեց «Սյունիքի հողերի վարձակալության հարցը դեռ չի համաձայնեցվել ՀՀ պետական իրավասու մարմինների հետ». «…Հասարակության հետ կապերի բաժինը հայտարարում է. «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը 11-րդ նիստի ընթացքում տարածաշրջանային մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպեց (Սյունիքի մարզ եւ Արեւելյան Ադրբեջան նահանգ): Միջոցառումների ընթացքում հուշագիր ստորագրվեց հնարավոր համագործակցության վերաբերյալ, այդ թվում Սյունիքի մարզի հողերի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Ներկայումս հարցը ուսումնասիրման փուլում է: Սյունիքի մարզպետարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ արոտավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալման վերաբերյալ կնքված պայմանագիր չկա…»:

«ԷկոԼուր»-ի մոտ են հայտնվել երկու փաստաթղթեր, որոնք ներկայացնում ենք ընթերցողներին: Առաջին փաստաթուղթը կոչվում է «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ»: Այն ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջեւ: Այն կնքվել է Գորիս քաղաքում 10.07.2012թ.-ին, կազմված է 13 կետից:

3-րդ կետում ասված է. «Իրանական կողմը իր պատրաստակամությունը հայտնեց արոտավայրերից եւ գյուղատնտեսական հողատարածքներից օգտվելու մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայկական կողմը տարածքների տրամադրման պայմանները, ինչպես նաեւ ըստ տարածքների գոյություն ունեցող արոտավայրերի եւ գյուղատնտեսության հողատարածքների մասին տեղեկություններ փոխանցի իրանական կողմին»:

Ապա 11-րդ կետում ասված է. «Հայկական կողմի առաջարկով իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց ՀՀ Սյունիքի մարզում սպանդանոցի /Գորիսի տարածաշրջանում/ եւ համակցված կետերի արտադրամասի /Սիսիանի տարածաշրջանում/ համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ նախագիծը ներկայացնել իրանական կողմի ներդրողների քննարկմանը եւ հայկական կողմին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»:

Երկրորդ փաստաթուղթը ստորագրված է 2013թ. հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Փաստաթուղթն արդեն ստույգ է եւ կոչվում է «Համաձայնագիր»:

«Ի հետեւումն նախկինում Սյունիք մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջեւ տեղի ունեցած համաձայնությունների եւ համաձայն 15 հունվար 2013 թվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատվիրակության ներկայությամբ Արեւելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական կազմակերպության կենտրոնատեղիում տեղի ունեցած ժողովին՝ գյուղատնտեսական բաժնի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սյունիք մարզ փոխադրելու անասուններ եւ արոտացնելու հետեւյալ պայմաններով.

Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ եւ արոտացնել, եւ իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:

Ժամանակը՝ … Ամենապակաս 10 տարի է, եւ ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է:

Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:

Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին:

Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… Սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ, եւ մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:

Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, եւ ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչեւ 10 տարի:

Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով)… »:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կողմից Սյունիքի մարզի գյուղատնտեսական պատասխանատու Սամվել Թանգյանը եւ Իրանի կողմից Արեւելյան Ատրպատականի ցեղաբնակների գործերի կորպորատիվ միության ընդհանուր տնօրեն Ղորբան Ֆեյզին:

Սա նշանակում է, որ գործնթացը սկսվել է, եւ այն փորձում են իրականացնել տեղական մակարդակով, որպեսզի խուսափեն ավելորդ հրապարակայնությունից: Այս դեպքում հետաքրքիր է, թե իսկապե՞ս Սյունիքի մարզում վերջին ամիսներին զանգվածային մասշտաբներով համայնքներից եւ մասնավոր անձանցից արոտավայրեր եւ գյուղատնտեսական նշանակության հողեր են գնել: Եթե դա հաստատվի, ապա չի բացառվում, որ գործարքը կնքվի մասնավոր անձի եւ իրանացի բիզնեսմենների միջեւ, ինչը մեր օրենքներով արգելված չէ: Հարցը միայն մասշտաբներն են, եւ թե ով է կանգնած դրա հետեւում:

«ԷկոԼուր»

Մեկնաբանություններ (22)

Vazken
hos pan hsdag che yete vorbeass past dbatsek ays pasd che ayl panpasank
Hay mard
Bayc duq lriv stor araracner eq eli, 10 tari heto, maximum 20 tari, mi kosovo e stercvelu u ankaxacum en pahanjelu dranq
hasmik
սրանց նայելուվ ամաչում ես որ հայ ես, որտեղից սրանց գենոտիպի մեջ այսքան արատավոր գեներ, ես միայն նոր եմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետականություն չի ունեցել, միշտ էլ այս արատավորները կարողացել են իշխել ու քայքայել պետությունը
VaPost
Այ ոչ բարով ՀՀԿ ականեր, որ ամեն տեղ շեշտում եք թե առաջնորդվում եք Նժդեհյան գաղափարախոսությամբ, գոնե գիտեք թե դա որն է։ Հետո էլ ձեր նմանները հայ են ներկայանում։ Անհասկանալի է թե նախագան ու ազգային անվտանգության պաշտոնյաներն ինչ են այս հարցի շուրջ մտացում։ Չնայաց ի՞նչ պիտի մտածեն, առագինին քվեներն են հետաքրքիր, են մնացածներին էլ գրպանների պարունակությունը։ ԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՄ ԱՅՍ ԵՐԿՐԻՑՑՑՑՑՑՑՑՑՑ
aharon
prodojaetsya process turecko-azerskoy privatizaci zangezura, vremenno priostanavivshisya vsledstvie razvala sssr.conechno ne bez userdiya nashix vasakov ,kotorim obeshchali bolshie nagradi posle realizaci dogovora.suniki kyoxvaner chein karox nuynisk irenc guxi sahmanic durs gal aranc glxavor sheyxi tuylatvutyan.
Syuneci
Njdeh@ artnanar tesner liskan vonc e Syuniq@ hangist hancnum otarin, kposhmaaner vor hay e cnvel, adrbejanum liskayin k@ndunen mec parqov da 100%
Գագիկ
«ՉԻ» - Եթե որեւէ մեկը լավ չպատկերացրեց, թե որքան է այդ 50 հազար հեկտարը (500 քառակուսի կիլոմետրը), պարզաբանենք, որ Մեղրիի շրջանի տարածքը մոտավորապես հենց այդքան է։ Վարձակալության գումարն էլ, համապատասխանաբար, կազմելու է տարեկան 1,2 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի տարեկան աշխատավարձը, որոշ տեղեկությունների համաձայն, տարեկան 1,4 միլիոն դոլար է)։ Մի խոսքով` Հայաստանի հանրապետական իշխանությունները Նժդեհի ազատագրած Սյունիքի մի ամբողջ շրջան վարձակալությամբ հանձնում են Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին` նորմալ կազինոյի տարեկան շահույթի չափ գումարի դիմաց։
Մեկը
Ինչ անենք... Հավաքվենք 50000 հայ, տանք դրանց ամենքս տարեկան 25 դոլար ու թող մեր հողերը հանգիստ թողնեն: Չվտանգեն մեր երեխաների խաղաղ աշխատանքը, առանց այն էլ բոլորը գնւմ են էս երկրից...
Gayane
Inchpes kareli e cheryal dardznel ajd paymanagir@`storagrahavakov, sahmanadrakan dataran dimelov, ... Petk e goyutjun unena inch vor mechanizm ajs davatganutyun@ kankhelu. Asenk te inch vor srika pogh e uzum ashkhatel, amboghg hay goghovurd@ ayspes anzor petk e miayn meknabanutyunner gri?
hasmik
Լիսկան հիմա մտածում է, ինչ ուզում եք արեք, միևնույն է փող պիտի աշխատեմ, պետք լինի Հայաստանն էլ կծախեմ, մեկա մեջքիս սերժիկն ա , էս սարն իմն ա, էս ծառը իմն ա...
hasmik
Լիսկան հիմա մտածում է, ինչ ուզում եք արեք, միևնույն է փող պիտի աշխատեմ, պետք լինի Հայաստանն էլ կծախեմ, մեկա մեջքիս սերժիկն ա , էս սարն իմն ա, էս ծառը իմն ա...
Ս. Դավթյան
Վայոց ձորի մարզպետն էլ մարզի տարածքները ցանկություն ունի վարձակալության տալու արաբներին...
Ribok
Syuneci hay gyuxacin ir dzayne arden 5000 vacharel e u voroshum endunelu ir lazorutyunnere poxancel e LISKA kochvox hreshin.... hima inkn e voroshum u mnum e anpatizh ir kayacrac ankap voroshumneri hamar! Terd merni gitutyun.
Neli
Kapan-um minchev sharjum@ sksel@ 40%-45% azeri er arden aprum, u dranq arachacel ein henc anasnapahutyan vra himnvelov, bayc irakan npatak@ dranc naxichevan u adrbejan mianaln e yerel Syuniqi ayd ner hatvacov.
Valer
Varcov hor tal@ otarin vorn e?? esor kberi vochxar u kov kpahi, varn el kasi im varcakalac taracqum poqrik tner em karucum vor im chobani u im hamar mnalu u hangstanalu ter lini, bnakan e aranqum el ktesnenq vor et tnaknerum erexeq en cnvum u ibr hayic, bayc dra verch bolors el gitenq, vor mi azeri gyur@ chi aydpes arachacel chobanneri glxavorutyamb.
միամիտ
Եթե վարձով արածող ոչխարը ձեռնտու է պարսիկին, ապա այն շատ ավելի ձեռնտու պիտի լինի արոտի տիրոջը: Ուրեմն ինչու է ուրիշին տրվում (???) Այստեղ են ասում - դուք որ մասով եք մտածում? Այստեղ կարող է լինել միայն մի պարզ բացատրություն - առնետային, լպիրշ գողություն է կատարվում: Թալանն էլ ջհանդամը (արդեն սովորել ենք), հլա մտածեք թե հետո ինչ պիտի լինի: Այս լարված անորոշ վիճակում, երբ այսօր վաղը պատերազմ է սպասվում, դրանք պիտի գան (որոնց մեջ լիքը ադրբեջանցիներ կան!) սարերի գլխին հիմնավորեն (այսինքն մեր ստրատեգիական կետերի վրա!) Կամ վաղը մյուս օրը, երբ որ դրանք արդեն բնավորված լինեն, ինչպես եք դրանց դուրս հրավիրելու - առանձ տուր ու տրաքոցի? Տեր աստված! ինչ տհաս ու հանցագործ ագահների ձեռքն է ընկավ էս ախմախ երկիրը ...
asdg
Turqer@ misht vochxarnerov en nax mtel haykakan tarazqner@. Et iranzi asaznern el adrbejanakan lrtesner en linelu.
hayk
AYDPISI KAM AYSPISI MARZPETNER@ UZUM EN SHPONEROV LCHNEN ERKIR@ .Sat met dzvarutab erkir@ maqrvec mahmedakaneric ,him norich hravirum eq vor gan .davtantanutun e ,gumari hamar morn el vadzov ktan , hoxn el to amen inch inch ka u chka.
Andranik
Mi ban hastat e, Syuniqi gyurer@ es gorcarqic heto kdatarkven
Aro
Mtam hor unenq mez hayeris hamar hima el talis enq otarin, parskastani mech 100 hat hayastan kteravorvi, aveli lav e aseq es angam jorovrdi glxin inch oin eq uzum xaral
Hayk
Hay gyuracin cmran@ xoti xndir e misht unenum, hima vor arotavayrer@ talis en, ba en yerac gyuracu anacun@ vonc piti apri, yentadreq 10 hay hoviv el et anasun@ urishi pahelov por ashxaten ba mnacac gyuraciner@??? heriq che nardov por vercneq u ibr gorc eq anum
hayk
birdac axae en darnum , ay esec qad nazari baxtov.patmutyun@ krknvum e. hech hoxeri zavtum@ sksvel e xaxax vochxari hot@ arad qchelov depi kanach arotavayrer.gaxtni, negoren susik pusik petakan, strategik nchanakutun unechox hoxaktor@ meq mer zerqov arach krvi ,sirali sech , inch vor meki esadrama sirutyan pattarov tramadrum enq aderbedzanchinerin .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter