HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սյունիքի մարզի 11 %-ը` քոչվորների արոտավայր

«Կներեք, բայց սա համաձայնագիր չէ, խեղկատակություն է: 500 քառ.կմ կամ, ավելի ճիշտ, Սյունիքի մարզի 11 %-ը, փաստորեն, 10 տարով տալիս ենք թրքախոս քոչվոր ցեղերի, որոնք այնտեղ արածեցնելու են իրենց 50000 ոչխարներին: Մեր արոտավայրերը հանձնում ենք մեկին, ով իր երկրում արոտավայրերը քայքայել-ոչնչացրել է և հիմա տեղափոխվում է մեր երկիր:

Համայն հայության մայրաքաղաքում Դալմայի այգիներն օրեցօր բետոնով ենք ծածկում, որ հետո շնչելու օդ չմնա, ի՞նչ երաշխիք ունենանք, որ Սիսիանի արոտավայրերում կկարողանանք հսկել ոչխարներին, որ հանկարծ այդ տարածքը անապատի չվերածեն»,- նշում է իրանահայ բնապահպան-ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը:

Իրանական մամուլում, ըստ Սարմենի, խոսք է գնում այն մասին, որ նախնական 50000 գլուխը հետագայում դառնալու է 100 հազար:

Սարմենն արոտավայրերը իրանցիներին հանձնելու առիթով տվեց նաև իր գնահատականը որպես անասնաբույժ.

«Կան հիվանդություններ, որոնք էնդեմիկ են, այսինքն միայն տվյալ երկրում երկար ժամանակ գտնված կենդանիները կարող են դիմակայել այդ հիվանդությանը, իսկ եթե նրանց տեղափոխում ես ուրիշ երկիր, նա իր հետ բերում է վարակիչ հիվանդություններ, որոնք վտանգավոր են նաև մարդկանց համար»:

Մեկնաբանություններ (9)

Տիգրան
Միայն այս պայմանագրի հրապարակումը կխթանի մեր Երկրից ժողովրդի արտահոսքը, որի հիմնական պատճառը ցինիզմն ու անբարոյականությունն է, որ տիրում է Երկեում:
Արման
Իսկ ինչպես ենք նայելու այդ հողի համար արյուն թափած ազատամարտիկների աչքերին? Ում սիրտը այս հողի համար ցավում է, նա այն պարսիկին չեր տա:
Ս. Դավթյան
Քանի որ արոտավայրերը գտվում են ջրբաժաններում, ուրեմն էդ քոչվորների աղտեղությունները գետերի միջով հասնելու են ներքև` հայկական բնակավայրեր ու հիվանդությունների տարածման օջախ դառնան: Էս խնդիրը վաղը դառնալու է մի չլուծվող պրոբլեմ ողջ Հայաստանի համար, քանի որ Վայոց ձորի մարզպետն էլ որոշել է մարզի արոտավայրերը վարձակալության տրամադրել արաբներին...
Արամ Գրիգորյան
Ուզում եմ հիշեցնել, որ 1988թ. Հայաստանում ապրում էր 190 հազար թուրք-ազերի: Նրանց մի զգալի մասը Հայաստան էր եկել որպես հայկական գյուղերի չոբան, ապա հաստատվել էին այդ գյուղերում, Ադրբեջանից կին բերել և մի 20-30 տարվա մեջ դարձել գյուղի բնակչության կեսը: Արդյո՞ք, եթե հայ գյուղացուն արոտավայրը տարին երկու դոլարով մեկ հեկտարը` տասը հազար քառակուսի մետրը, վարձակալության տան, նա չի՞ վերցնի: Սյունիքով է անցնում դեպի Արցախ հիմնական ճանապարհը: Ի՞նչ երաշխիք, որ պատերազմի ժամանակ խաշնարածի տեսքով Հայաստան եկած թուրքերը չեն անցնի բացահայտ դիվերսիոն գործողությունների կամ առնվազն հետախուզական թվյալներ չեն փոխանցի ճանապարհի անցուդարձի մասին կամ երկուսը միասին: Արա Պապյան
Նարեկ Ալեքսանյան
տենաս որ Սյունիքի մարզն ամբողջությամբ վաճառեն , ՞Գարեգին նժդեհ՞ ֆիլմն էլ հետը որպես բոնուս կտան պարսիկներին??????
karen
ZEZ CH HETAQRQRUM INCHI IRANS MOT CHEN ARASASNUM ACEM VONS VOR AREMTYAN HAYACTAN A ANAPAT DARE @NENS EL ATRPATAKAN@ VOCHXAR@ ARMATOV A UTUM XOT@ PARZ A
Միայնակ Գայլ
Հայաստան երկիր արոտավայր...
karo
Ya Garegin Nzhdeh ....arotavayrum
S. Arzumanyan
Jorovurd jan, bolors tesnum enq Hayastanum ishxanavorneri kormic hancavor yeranakov cerq bervac horataracqner, aynuhetev karch jamanakahatvacum ktesnenq vor trvum e varcakalutyamb yev ayln, harcn ayn e, vor ir qrtninqov ashxator hay mard@ aylevs chi karor ashxatel ayster, yev heranum e yerkric, da irenq el en nkatel, hima el nor plan en mshakel -de yete mer taracqner@ varcakalutyamb vercnor chka, uremn Hayastani horataracqner@ varcov ktanq otarnerin. Azeri choban@ 10 tari heto ays hori vra 10 nor cnvac lakot e unenalu, vochxarh@ der cer glxin tvac, patmutyan hertakan posn eq porum hayi hamar, bayc iroq srika eq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter