HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արոտավայրերը իրանցիներին տալիս ոչ ոք ժողովրդի կարծիքը հաշվի չի առել. ակտիվիստ

Ակտիվիստ Վազգեն Գալստյանը դժգոհում է, որ իրանցիների հետ համաձայնագիր կնքելիս տեղացի ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առել, հանրային լսումներ չեն եղել:

«Ինքս Վայոց ձորից եմ, բայց զինվորական ծառայությունս որպես կապավոր անցկացրած լինելով Սյունիքի մարզի հենց այն հատվածներում, որոնք որպես արոտավայր տրամադրելու են Իրանի հյուսիսային շրջանի` Ատրպատականի թրքական ծագմամբ իրանցիներին, կարող եմ հավաստել, որ դրանով լուրջ մտահոգությունների առիթ է ստեղծվում մեր երկրի համար: Այդ հատվածը բավական մոտ է գտնվում Հայաստան-Նախիջևան սահմանին և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Բազային որոշակի գիտելիքներ ունեցող անասնապահը կարող է ինֆորմացիա փոխանցել համապատասխան մարմիններին»:

Վազգենը, ով ներկայացնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այս հարցով դիմել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, բայց պատասխան չեն ստացել:

Մեկնաբանություններ (10)

էյ հեեեյ
իբր մի մեծ տարածք ունենք հլա պարսիկին էլ ենք բաժին հանում...էյ հեեեյ
Գայանե Խաչատրյան
Արոտավայրերի հանձնման մեծ փորձ ունի մեր ազգային հանրաճանաչ գործլչ վլադիմիր Մովսիսյանը , ԽՍՍՀ գյուղատնտեսության նախարար աշխատելու ժամանակ 1980 թվականներին, որի արդյունքոմ մեր ադրբեջանից նվեր ստացանք կովերի բրուցելյոզ հիվանդությունը : Շատ մարդիկ վարակվեցին այդ հիվանդությամբ: Կրասնոսելսկի /Ճաբարակի շրջանի շատ գյուղերի ֆերմաներ լիկվիդացվեցին: Պատկերացնում էք ինչ կլինի այսօրվա անտերունչ գյուղացի սեփականատերերի հետ...: Դա մեծ բոթ է ...:
Hayk
AYS HARDZIN PETK E AMENAYN LRJUTYAMB VERABERVEL. NMAN KAYL HAMAZOR E DAVAJANUTYAN U AZGADAVUTYAN. ARYAN GNOV HAYRENIK AZATAGRVEDS HYUSISAYIN TURK AZERINERITS VOR AYN HIMA TSAXVI HARAVAYIN TURK AZERINERIN? UR EK HASEL? HAYRENIK@ MAYR E. DZER MORN EK HIMA EL UZUM TSAXEL ? UR MNATS JOGOVRDAVARUTYUN@, BNUTYAN PAHPANUTYAN , EROZYAYI, AZGAYIN ANVTANGUTYAN U HAMAPARPAK BOLOR MTAHOGUTYUNNERI AZAT HANRAYIN KNNARKUMNER@? JOGOVURD JAN VAGN USH KLINI, MI ERKU AZGADAV CHINOVNIK IRENTS ERKU ARDZAT@ KARNEN U IRENTS AYLASERVADZ LAKOTNERI HET K PAXNEN EVROPANER@. TER KANGNEK HOGIN ,HAYRENIKIN. ARYUNOV AZATAGRVADZ HOG@ MI TOGEK VOR TSAXEN TURKIN.
Արամ Գրիգորյան
1988թ. Հայաստանում ապրում էր 190 հազար թուրք-ազերի: Նրանց մի զգալի մասը Հայաստան էր եկել որպես հայկական գյուղերի չոբան, ապա հաստատվել էին այդ գյուղերում, Ադրբեջանից կին բերել և մի 20-30 տարվա մեջ դարձել գյուղի բնակչության կեսը: Արդյո՞ք, եթե հայ գյուղացուն արոտավայրը տարին երկու դոլարով մեկ հեկտարը, նա չի՞ վերցնի: Սյունիքով է անցնում դեպի Արցախ հիմնական ճանապարհը: Ի՞նչ երաշխիք, որ պատերազմի ժամանակ խաշնարածի տեսքով Հայաստան եկած թուրքերը չեն անցնի բացահայտ դիվերսիոն գործողությունների կամ առնվազն հետախուզական թվյալներ չեն փոխանցի ճանապարհի անցուդարձի մասին կամ երկուսը միասին: Արա Պապյան
Hayk
Հայ գյուղացին Աշոցքում և այլուր չի կարողանում վաճառել իր պահած ոչխարներն: Եթե Իրանը Հայկական ոչխարի մսի կարիք ունի, պետք է այդ պահանջարկը բավարարել մեր ունեցած ոչխարներով և դրանով զարգացնել մեր ոչխարաբուծությունը: Հայկական գառա միսն շատ համեղ է և պարձր է գնահատվում ադրբեջանցիների մոտ:
Levon
Ser mi npatak ka! liskayi makardaki mard@ chi karor azgayin shahi masin karorana mtace, da bacarvum e, ibr hamater biznes cragir e, irakanum mec pori hot en arel yev npatak@ mi trti vra gren hori varcakalutyan cicarelu tiv, bayc irakanum sevov milion $$ dnen irenc grpanner@, hima irenc asvac varcakalutyan gnov hazar hay gyuraci motenan asen de tveq mez cer nshvac arjeqov kam paymannerov, chen ta 100%
Նարեկ Ալեքսանյան
1 հեկտար = $25 100 հազար հեկտար = $ 1 միլիոն 250 հազար... առանց ավելորդ ջանք թափելու... Էլ ի՞նչ Աշոցքի ոչխար, ի՞նչ ավելորդ գլխացավանք Հայկ ջան...
Գագիկ
«ՉԻ» - Եթե որեւէ մեկը լավ չպատկերացրեց, թե որքան է այդ 50 հազար հեկտարը (500 քառակուսի կիլոմետրը), պարզաբանենք, որ Մեղրիի շրջանի տարածքը մոտավորապես հենց այդքան է։ Վարձակալության գումարն էլ, համապատասխանաբար, կազմելու է տարեկան 1,2 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի տարեկան աշխատավարձը, որոշ տեղեկությունների համաձայն, տարեկան 1,4 միլիոն դոլար է)։ Մի խոսքով` Հայաստանի հանրապետական իշխանությունները Նժդեհի ազատագրած Սյունիքի մի ամբողջ շրջան վարձակալությամբ հանձնում են Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին` նորմալ կազինոյի տարեկան շահույթի չափ գումարի դիմաց։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը ստորագրած պաշտոնյան ստորագրելուց հետո չի ասել «յա Գարեգին Նժդե՛հ»։
hasmik
դեռ15 տարի առաջ Սյունիքի ամեն մի գյուղում մոտ 10000 ոչխար էին պահում, հիմա այդ գյուղերում 10 հատ էլ չեն պահում, գյուղերը լրիվ դատարկված են, ամեն գյուղում մի քանի ծեր մարդ է մնացել, փաստորեն իշխանությունները այս ճանապարհով Սյունիքը հանձնում են թուրքերին, ադրբեջանցիները ճիշտ էին ասում, որ հայերին մենակ թողեք, իրենք իրար կոչնչացնեն, այս բոլորը հովանավորվում է ամանաբարձր մակարդակով, խնամի ախպեր մակարդակով
Valer
Hesa Syuniq el kberen azeri chobanner, esor chlini var@ klini da, liskan aliyevi u erdorani yerazanqn e katarum, sranc pes mardiq mi ban giten, vor yerkar chen karoranalu cgel u hnaravorins es pahin inchic karoranum en por en porcum pokel irenc ancnakan shaheri hamar, jorovurd Syuniq-@ vacharum en liskayi glxavorutyamb

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter