HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Մելիքյանը չի դիմի ՍԴ. «Հայաստանում արդարադատության համակարգն անգործունակ է»

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, թե իր վստահորդի մահափորձի վերաբերյալ թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ Սահմանադրության 52-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե կոնկրետ ով պետք է դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրությունը հետաձգելու պահանջով չի պատրաստվում դիմել դատարան: «ՍԴ կամ որևէ այլ դատական ատյան չեմ դիմելու և այդ մասին հայտարարել եմ քարոզարշավի առաջին իսկ օրը: Հայաստանում արդարադատության համակարգն անգործունակ է»,- ասաց Արման Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter