HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿՆ. «Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ»

ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»:

Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, և դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:

Հայտնում ենք նաև, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից՝ հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:

Տեղեկացնենք նաև, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել և համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում՝ արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն և 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել և անհրաժեշտ ընթացք տալ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
05.02.2012

Մեկնաբանություններ (2)

Hayk
NUYNISK NMAN BAN MTKOV ANTCKATCNELN U KNNARKEL@ ARDEN AZGADAVUTYUN E U DAVAJANUTYUN. VAJAREK INKNERT DZEZ, VARTCU TVEK DZER KANANTC U MAYRERIN . KASHEK DZERKER@ MAYR HOGITC. HAYRENIK@ DZEZ HAMAR XAXALIK CHE U VOCH EL DZER@. VOCH HAYRENI HOGI GEREVARMAN@.
Gayane
Այ քեգ ստահակներ... «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրած գյուղատնտեսության հարցերով պատասխանատուների հետ մեղմ ասած կորեք Հայաստանից: Սրիկաները դեռ որոշում են, թե երբ խոսենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter