HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոզերը սնվում են պոչանքներով

Փետրվարի 5-ին Ախթալայի բնակիչները «Հետքին» կրկին ահազանգեցին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները Դեբեդ գետ թափվելու մասին: Մեր մեր այցելության պահին Ախթալա գետակի հոսքերը խիտ պոչանքային էին: Գետակի և Դեբեդի հատման տեղանք մտնելիս պոմպակայանի աշխատողը փորձեց խոչընդոտել գետի պոչանքային հոսքերը նկարելու մեր աշխատանքը: «Ինձ ասել են՝ չթողնես անցնի գետի մոտ»,- ասաց նա:  

Փաստորեն ԼՀԿ-ի տնօրինության կողմից արտադրական պոչանքները Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետ լցնելը պղնձի խտանյութի արտադրական պրոցես է դարձել: Այդ օրը պարզեցինք նաեւ, որ Ախթալայի Բարիտ թաղամասի թիվ 1 շենքի  բնակիչները  տարիներ շարունակ Ախթալա գետակի աջ և ձախ երկայնքով սփռված իրենց խոզանոցներում պահում են մեծ քանակությամբ խոզեր, որոնք խմում են գետակով հոսող պոչանքները: Խոզատերերը խոզաբները մաքրում են նույնպես գետակի պոչանքաջրերով: Մեր այցելության պահին խոզերը գոմերում փակված էին: Բնակիչները փորձեցին հերքել պոչանքների հետ իրենց խոզերի առնչությունները:

Սակայն ինչպես Բարիտ թաղամասի թիվ 1 շենքի երեխաները, այնպես էլ հենց խոզերը բացահայտեցին իրականությունը: Ախթալեցի Աշոտը  պատմեց, որ խոզերը ամբողջ օրը Ախթալա գետակում են և «խվոստ» են խմում: Պոչանքաջրեր խմելու մասին էին խոսում նաև խոզերի «պոչանքագույն» դունչն ու քթածակերը: Խոզաբներից նկատեցինք նաև պոչանքաջրերի հոսքերի հետքերը: «Պոչանքագույն» էին նաև խոզերի խմելու ջրի ամանները:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները խոզերի վրա: «Մի բան հաստատ կարող եմ ասել, որ պոչանքերով սնվող անասունների, այդ թվում՝ խոզերի մսի մեջ կուտակվում են պոչանքների մեջ գտնվող ծանր մետաղները, իսկ միսը ուտելու դեպքում դրանք  փոխանցվում են մարդկանց»,- մեր զրույցում ասաց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:

Մեր հարցումներից պարզվեց, որ  Ախթալայի Բարիտ թաղամասի խոզատերերը իրենց  խոզերի միսը մորթելուց հետո հանձնում են Ալավերդու մսավաճառներին, ինչպես նաև Ախթալայի ենթաշրջանի ճանապարհաեզրերին գտնվող ճաշարաններին ու ռեստորաններին: Ախթալայում մեծ է պոչանքներով սնվող անասունների թիվը: Մորթի ենթարկվող անասունների մսի անվտանգությունը երբևէ լաբորատոր հետազոտությունների չի ենթարկվում: Մեր բոլոր փորձերը պարզաբանումներ ստանալու Ախթալայի ԼՀԿ-ի պոչանքների մասին անարդյունք էին: ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Օրբելի Թարմինյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Այդ արտահոսքերը կանխելու համար անգործունեություն է դրսևորում նաև Ախթալայի քաղաքապետարանը: Ախթալայում ստեղծված բնապահպանական աղետալի իրավիճակի մասին «Հետքը» տեղեկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը խոստացավ պարզել Ախթալայի ԼՀԿ-ի արտադրական պոչանքների անթույլատրելի հոսքերի պատճառները: 

Մեկնաբանություններ (4)

GB
Very shortly Akhtala pigs, will give birth to double headed piglets!!
hayk
axr marzpet@ inch piti parzi ,erevi spitakexen karox e lav parzadrel.met avazaner petq e karuchven ,vorpeszi kextot pocanq@ parzvi acnelov avazanfltreri midov .ete chkan filtravazaner@ uremn inc@ piti parzi [email protected] bunutun@ avirvum e ; mian met tuganq@ kprki ,aypisi tuganq vor dernarkater@ dadarecni i gortuneutyun@ u stipva lini ketadrer@ bnutun toxneluc arad fltri zti.
****
Es chem haskanum,es Paremuzyann urish ban u gorc chuni?Or u mej Axtalaya gnum.u Pochanqnerica xosum.Alaverdi et xndirneric chkan?mi qich dzer motern ashxati.vor qqich Axtalayum erevas
lolo
տիկին Լարիսա բանուգօռձ չունես հիմայել Աիւթալենցօնց հետեվիցես ընկել թօղար ետ ժղօվուրդհ ապռեն ելի ենագան անիլտես ետ գօծարանել փակեն ու պրծնունք միքիչ իւիիւճ ունեցի ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter