HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ջամպել ԴորՋե. Տիբեթի՝ ծագումով հայ վանականը. մաս 2

«Ստեղծագործական ընկալման հոգեբանությունը լուսանկարի միջոցով». գրում է Արթուր Աբաղյանը կամ նույն ինքը` Ջամպել Դորջեն

Արթուր Աբաղյանի հետ կարելի է անընդհատ զրուցել, բայց ավելի հետաքրքրական է, երբ առանց հեղինակի օնլայն ներկայության, ուսումնասիրում ես արված լուսանկարներն ու հեղինակի մեկնաբաննությունները:

Այդ մեկնաբանությունները, ինչպես անցյալ անգամ նշեց Արթուրը, տեղ են գտնելու այն երկու գրքերում, որի կազմման աշխատանքներով էլ այս պահին Լեխ քաղաքի իր հյուրանոցում զբաղվում է նա` մինչ նորից կսկսի թափառել սարերում:

Տեքստն ամբողջական ներկայացնել  չեմ կարող, քանի որ այն հատված առ հատված է նաեւ ամրագրված օնլայն տիրույթում, սակայն լուսանկարներին զուգահեռ փորձել եմ առանձնացրել Արթուրի այն դիտարկումները, որոնք վերաբերում են արվեստի գործ ստեղծելու վարպետությանը, լուսանկարչական հմտություններին եւ ճամփորդությունների ընթացքում առաջացած մտորումներին:

Ամբողջությամբ մեջբերում եմ նրա գրառումներն` առանց մեկնաբանության:

Լուսանկար եւ վիդեո անելու համար ենթադրվում է ոչ մեծ ուշադրություն` ուղղակի եղածին պետք է հետեւել: Այսինքն` եղած լույսին, եղած երանգին եւ կարեւոր է միայն առանձնացնել հետեւողականության սահմաններն ու կանգառները:

Առանձնացնել է պետք միայն անհրաժեշտը, իսկ հետո նոր մտածել լույսի եւ ստվերի մասին. երբեմն դրանք միայն ընդգծում են գլխավոր կոմպոնենտները` դարձնելով աշխատանքը գունեղ, հասկանալի, զգացմունք առաջացնող եւ չեն բացում սոսկ ինչ-որ առարկայի մանրամասներ: Իրականում առարկաներ չկան: Կա միայն աշխատանք` որպես վերջնական պատրաստի արդյունք:

Հիմա դա ինձ համար դյուրին է: Սկզբից կամաց առաջ ես շարժվում` հմտանալով վիդեո անելու գործում, հետո հիշում ես, թե ինչ է լինելու լուսանկարում... Ինչպես Լենին էր ժամանակին ասում` կինեմատոգրաֆիան արխիվացնող արվեստ է:

Կ.Բրեսսոնն ասում էր` լայն անկյունով նկարելը նույնն է, ինչ բղավելը: Թվում է` սկզբնական շրջանում զարհուրելի է. հնարավոր է նաեւ աղավաղում...Այո, պատահում է, բայց հենց դա է, որ շատ լավ սովոցնում է զգալ եւ տեսնել, թե ինչպիսի այլ վերաբերմունք պետք է դրսեւորել, թե որքան շատ են անկյունների հակադրությունները, որքան նոր ուղղություններ են մտնում, եւ այդքան էլ հետաքրքիր է դառնում նյութը:

Բայց եթե խոսենք չափից, ապա սրտխառնոց է առաջանում... Պետք է գնել տոպրակ դրա համար եւ շարունակել աշխատել:

Սկզբից դժվարագույնը ճաշակելուց հետո հասկանում ես քո ուժի չափը եւ հասկանում ես` այն ուր է ուղղված. «Քչի մեջ մեծագույնը տեսնելը բանալի է աշխարհի գաղտնիքների համար». Լաո Ցզի:

Այս ամենն սկսեցի գիտակցել, երբ սողում էի Բայկալի սառույցների վրայով: Այնքա՜ն բան տեսա այնտեղ: Ի՞նչ կարող ես անել. կյանքն է այդպիսին, եւ մենք նրա մի մասն ենք... Այնպես որ կարելի է մեր մեջ բացահայտել այդ ամենը, որպեսզի հասկանանք` ինչպես է աշխատում բնությունն ու այլ նման բաները:

Հետո քարեր էին: Քարեր, որոնք այքա՜ն փափուկ էին, այնքա՜ն ճկուն:  Ցավոք, դեռ ժամանակ չկա Երկնքին:

Նյութի հետ աշխատելով, ուսումնասիրելով, մտածելով դրա մասին եւ պատրաստելով քեզ հանդիպման վերջինիս հետ` ստանում ես որակ` ինչ-որ հատուկ տեսադաշտ: Հենց դրանից է, որ ամեն անգամ գիտես` առանց հետեւանքների չես պրծնի. ստեղծագործություն է` գիտակցության բարձրագույն գործողությունը:

Իսկ գիտակցությունը ճկուն է եւ կարելի է զարգացնել ուղղակի տեսողության միջոցով (նկարահանումը դրա հիմքում է)...
Ստեղծագործությունը հոգուց է, հոգին` Աստծուց. կարեւոր չէ` ինչ Աստծո կհավատաս, այլ ինչպես...

Հ.Գ. Լուսանկարներն Արթուր Աբաղյանի արխիվից:

Առաջին 5 լուսանկարներն արված են Նեպալում` Կատմանդուում, 6-րդ լուսանկարում` Բայկալ լճի համայնապատկերը` սառցե մակերեսից, 7, 8-րդ լուսանկարները` «Լադախի դեմքեր» շարքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter