Կիրակի, 23 սեպտեմբերի

«Անօթևան մնացած Ձեր ընտրողներ»,- դիմում են Սերժ Սարգսյանին (վիդեո)



Առավոտյան ձյունը չխանգարեց  Տերյան փողոցի նախկին բնակիչներին՝ Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի մոտ իրենց բողոքի ցույցն անցկացնելու: Սրանից 5 տարի առաջ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Տերյան 127 եւ 131 շենքերի բնակիչների հետ, ըստ որի` նրանց տները հանձնվել են ընկերությանը՝ 2 տարի անց նույն տեղում կառուցվող շենքում տուն ստանալու պայմանով: Տերյան փողոցի վերջնամասում 9951.64քմ տարածքը 2007-ից մինչ օրս շարունակում է մնալ շինհրապարակի տեսքով: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն արդեն մի քանի անգամ զգուշացրել է ներդրող «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ին ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը դեռեւս նոյեմբերին 1 ամիս ժամանակ էր տվել ընկերությանը, սակայն նրա զգուշացումները ներդրողն այդպես էլ հաշվի չի առել:   

Շենքերի բնակիչներն այս ամբողջ ժամանակ վարձով են ապրում: Մինչ անցած տարի «Ռեգիոն Ինվեստ»-ը ամեն ամիս բնակիչներին հատկացրել է 70 հազար դրամ, բայց արդեն մեկ տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է վարձավճարի հատկացումը: Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են «Ռեգիոն Ինվեստ»-ի հիմնադիր Խաչիկ Զաքարյանին, սակայն միակ պատասխանը  ձգձգումներն են եղել. «Մեկ ասում էին ստեղ չի, մեկ՝ Մոսկվայում ա. փախնում են, չեն ուզում մեզ պատասխանել: Իսկ մինչ էդ ամեն ամիս ասում էին՝ մյուս ամիս կլինի»,- բողոքում է Էմմա Ստեփանյանը, ով իր երեխաների, թոռների ու ծոռների հետ վարձով է ապրում:

«Մեզ թող տուն տան, բոլորս դրսերում ենք հայտնվել: Պայմանագրի կնքման օրվանից 24 ամիս հետո նրանք պարտավորվում էին մեզ բնակարան տալ նորակառույց շենքում, բայց արդեն 6 տարի է՝ խաբում են մեզ: Դատարան չենք դիմել, չենք հավատում, որ կշահենք դատը: Եկել ենք, ընտրություններից առաջ մեր նախագահից պահանջում ենք այս հարցին լուծում տալ: Ու ուզում ենք հավատալ, որ մի բան փոխվելու է»,- ասում է բնակիչ Ալլա Ղազարյանը:

Սա դեռեւս բնակիչների առաջին բողոքի ցույցն է, բայց նրանք պատրաստվում են բողոքել այնքան, մինչեւ նախագահը «Ռեգիոն Ինվեստ»-ին կստիպի փոխհատուցել իրենց: 

Տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Vahag10:15 - 8 փետրվարի, 2013
This is very poor reporting. This is rather not reposting, but gossip level material. Did you try to interview the company in questions? Is there a contract between the residents and the builder? If there is -- why arent they going to court?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ