HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբահանության բանվորն արհամարհում է ընտրությունները

Անի Հովհաննիսյան

Մեր մեքենան լքեց նախընտրական թեմաներով խցանված քաղաքը, անցավ հին գործարանների մոտով եւ հայտնվեց բոլորովին այլ՝ թշվառ իրականության մեջ: Դեպի 4-րդ գյուղի աղբանոց տանող ճանապարհին, բացի աղբատար մեքենաներից, դեռեւս ոչինչ չէր նկատվում: Մենք մարդկանց էինք փնտրում, երբ ամայի բլրի վրա փոքրիկ կրակ տեսանք:

40-ն անց տղամարդն աղբի միջից առանձնացրել էր մետաղյա իրերն ու պղնձե լարերը. նա վառում էր դրանք՝ պլաստմասսայից ազատելու նպատակով: Պղինձը հանձնելով` նա պիտի հոգար իր ընտանիքի այդ օրվա ծախսը:

«Ես աղբահանության բանվոր եմ աշխատում Աջափնյակ համայնքում: Երբ գնում ենք աղբը հավաքելու, նայում ենք, եթե մեջը երկաթ կամ պղինձ կա, առանձնացնում ենք, սենց վառում, մաքրում ու հանձնում: Տաժանակիր աշխատանք ենք անում, բայց ուրիշ ճար չկա» ,- պատմում է Յուրիկը, ով երեք երեխաների հայր է:

Մեծ տղան 23 տարեկան է, չի աշխատում. «Ուզում է գնա խոպան, ստեղ խաբում են, փող չեն տալիս: Մեզ էլ շատ քիչ են վարձատրում՝ 105 հազար դրամ. դրանով տուն չես պահի: Ստիպված սենց բաներ ենք անում»,- ասում է Յուրիկը:

Յուրիկը տան միակ աշխատողն է: Կինը աշխատել չի կարող. աղիների խնդիր ունի. «Ասում են ռակ ա, ամեն 4 տարին մեկ վիրահատում ենք, որ մի քիչ լավ լինի: Բայց դե ոչ կարող ա աշխատի, ոչ էլ տնից դուրս գա»,- պատմում է Յուրիկը:  

Կրակի միջով անցկացրած մետաղական «աղբի» կիլոգրամն արժե 1700 դրամ: Յուրիկն ու իր երկու գործընկերները մեկ-երկու շաբաթում հավաքում են մոտ 4-5 կգ պղինձ, հանձնում են, եւ գումարը բաժանում 3 մասի. «Ո՞նց կլինի ես ուտեմ, իմ ընկերը չուտի: Բոլորն էլ ընտանիք են պահում: Էդ փողը տանում ենք` տուն ա, պեսոկ ա, լույսի փող ա-բան ա, մի կերպ տալիս ենք, ի՞նչ անենք»,- ասում է Յուրիկը:

Երկրում տեղի ունեցող քաղաքական որեւէ իրադարձություն Յուրիկին չի հետաքրքրում: Ընտրություններին մասնակցելն էլ իր արժանապատվությունից վեր է համարում. «Ո՞ւմ ընտրեմ, ինչի՞ համար ընտրեմ, ինչքա՞ն խաբվենք: Ես 10 հազարով ինձ դավաճանե՞մ, չէ ախպեր ջան»,- հուսահատվում է Յուրիկը:

Անի Հովհաննիսյան
Էդիկ Բաղդասարյան
Սարո Բաղդասարյան 

Մեկնաբանություններ (6)

Betty
tox ampoxch joxovurte desne es vijake... mer azke espes bidi liner..?? tsaxelen mer yerkire ..shad vadem zgum yes intc
liana
araj depi apahov axbanoc!!!!
aram
This is a sad story depicting the lack of understanding of and faith in elections. His frustration is understandable but his not voting unacceptable. One of the presidential candidates is better than the others ,and if he votes for him he and Hayastan will be better off. Move on. Do not stagnate brothers and sisters.
Joel
As in the US, little changes through the electoral process, and that's what people who have been marginalized like this man understand very well. His story and attitudes are far too common across Armenia.
nazar
mi or gone Yuriki poxaren xekavarneric mek@ haytnver, te inch en etqan antasib axr
Hayrenik
Txura joxovurt vichake!!! Hazaravor martik es mer yergrum Yuriki nmana aprum! Astvac ta stapvenk mihat y dura gank es iravichake poxelu!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter