HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Երվանդ Զախարյանին

Խնդրում ենք Ձեզ, տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թ-ի ընթացքում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին ներքոնշյալ տեղեկատվությունը:

Նշել վերոնշյալ ժամկետում, 5հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի. 

  • Իրականացված գործարքի ամսաթիվը,
  • Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
  • Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
  • Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի  մակերեսը
  •  Գործարքի արժեքը
  • Հողամասը պատկանող համայնքի անվանումը
  •  Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն  /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/  
  • Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները:

«Կայուն զարգացում» ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter