HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւր է գնում հանքարդյունաբերությունից ստացված եկամուտը

Հայաստանը դարձել է հանքարդյունահանող երկիր և հումքային կցորդ է այլ երկրների համար: Այսօր Հայաստանում գործում է մոտ 500 հանքավայր, 300-ը ձևավորման ընթացի մեջ է: Շուրջ 15 խոշոր պոչամբար կա, որոնք թունավորում են շրջակա միջավայրը` չհաշված մանր թափոնները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիայի նախագահ և ՄԱԿ–ի UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը. «Դա ամենավատ նիշան է, որը կարող է ունենալ երկիրը թե սոցիալ-տնտեսական առումով, թե, առավել ևս, էկոլոգիական առումով»:

Պատճառաբանությունը, թե դա աշխատատեղերի ստեծմանն է նպաստում, տնտեսության հիմնական ուղղությունն է, ըստ Կարինե Դանիելյանի, արդարացում չի կարող լինի, քանի որ, եթե նայել ներքին համախառն արդյունքի ցուցանիշներին, հանքարդյունաբերությունը վերջին տարիներին կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 3-4 %-ը: Փաստացի ստացված նյութը` մետաղը 0.7-0.8 % է կազմում: 99 %-ը թափոններն են, որոնք մնում են բնության մեջ: Մարզերից թափոնները ամենաշատը բաժին են ընկնում Սյունիքին` 98 %, իսկ 2 %-ը բաժին է ընկնում Լոռու մարզին:

Կարինե Դանիելյանն ասում է, որ չնայած կառավարությունը երկրի առաջնահերթ զարգացումը հանքարդյունաբերության, գյուղատնտնեսության և տուրիզմի վրա է հենել, այդուհանդերձ, անհնար է դրանք համակցելը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի վրա:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերայի կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որքան շատ  է աղտոտված սննդամթերքը ծանր մետաղներով: Եթե ջրային ռեսուրսները  աղտոտված են այնպես, որ այստեղից արդեն սննդամթերքի խիստ աղտոտվածություն է առաջանում, նույն պայթյունների կողքին գյուղատնտեսական հողեր են մշակվում, Ախթալայի պոչամբարն այնպիսի վիճակում է, որ Ախթալա գետակն այլևս գետ անվանել հնարավոր չէ, Դեբեդի ստորին մասերում, հատկապես Ողջիի ստորին հատվածներում ծանր մետաղների պարունակությունը բարձր է, ապա դրա հետևանքով առողջ սնունդ արտադրելը գրեթե անհնար է դառնում:

 «Եթե մենք դնում ենք նպատակ մաքուր գյուղատնտնեսություն, դա սկզբունքորեն բացառում է այս հանքարդյունաբերության գիշատիչ զարգացումը, էլ չեմ ասում, որ մենք էլ ոչ արդյունահանման խնդիր կարող ենք լուծել, որովհետև միանգամից կստուգեն և կտեսնեն, թե մեջը ինչ է, և նույնը` մենք ինչ ենք ուտում»,- հավելում է Կարինե Դանիելյանը:

Ըստ բնապահպանի` նույնը վերաբերում է տուրիզմին: Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ հաճույքով են այցելում Հայաստան, քանի որ լանդշաֆտները գրավիչ են, պատմական հուշարձանները հետաքրքիր են, բայց որպես բացասական երևույթ բոլոր զբոսաշրջիկները նշում են շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչն էլ իջեցնում է գրավչությունը: Կարինե Դանիելյանը համոզված է, որ հնարավոր չէ տուրիզմը զարգացնել շրջակա միջավայրի այս իրավիճակում: Իրավիճակը մի տեղ պետք է պայթեր, և այդ պայթյունը եղել է Տաթևի ճոպանուղու մոտ, որի կողքին միանգամից երկու հանք է բացվում:

Չինացիների և «Նագին» ընկերության կողմից նախատեսվող Հրազդանի հանքավայրի շահագործումն էլ իր հերթին է ազդելու Ծաղկաձորի տուրիզմին: Կարինե Դանեիլյանն ահազանգում է, որ դա ևս վտանգավոր է, քանի որ Հրազդան գետից գյուղատնտեսական հողեր են ոռոգվում, հանքի համար նախատեսվող տարածքում են ձևավորվում Երևանի մոտ 40 տոկոսը սնուցող ջրի աղբյուրները: Հանքի շահագործումը մեծ ազդեցություն կունենա խմելու ջրի որակի վրա, քանի որ ամենախիստ տոկսիկ նյութերը առաջանում են ծանր մետաղներից, որը բոլոր տիպի հիվանդությունների առաջացման, հատկապես նոյագոյացությունների վտանգ են ներկայացնում:

Ըստ այդմ, բնապահպան Կարինե Դանեիլյանն առաջարկում է ոչ թե հանքանյութը հանել, այլ ստանալ ապրանքներ, օգտագործել հումքը և պոչամբարները որպես հումքային ռեսուրս, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները դա թույլ են տալիս: Իհարկե դա ավելի դժվար է ու թանկ, բայց անհրաժեշտ է բնության պահպանության տեսանկյունից:

«Այսպես, ընդերքը քանդելով, ինչպես մենք ենք քանդում, ուղղակի հսկայական աճեցնում ենք շրջակա միջավայրի աղտոտվածությունը առողջության համար, սեյսմիկ ռիսկերը, և միաժամանակ պարզվում է, որ պետությունը չի էլ հարստանում դրա արդյունքում»,- ամփոփում է նա:

Արդեն մեկ ամիս է` բնապահպանական մի շարք ՀԿ-ներ նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, սակայն թեմայի շուրջ զրուցելու առաջարկ ստացել են դեռևս էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:

Մեկնաբանություններ (3)

svoy
горе-эксперты взялись за хвосты...АУУУУ женщина, оставьте хвосты в покое, лучше возьмитесь за то, что является основой, только полная национализация разработки, добычи и сбыта полезных ископаемых имеет смысл...иначе всё перероют и разграбят...
Varaz Syuni (Amsterdam)
ETE ayspes sharunakvi, Սյունիքը mot 8-10 tari heto LRIV AXTOTVATS u AN-BNAKELI mi ANAPAT e linelu..............................ՓՐԿԵՆՔ Սյունիքը................SOS Syunik.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի no 1 թշնամին- հանքարդյունաբերությունը :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter