HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկազ Քոչինյանը` դատախազի որոշման դեմ

 Փետրվարի 8-ի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  Շնողի նախկին գյուղապետ  Հայկազ Քոչինյանի բողոքը` «Հետքի»  «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի  կատարած ապօրինությունները» հոդվածի փատերով Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից քրեական գործ հարուցելու  որոշման դեմ: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր քրեական գործի որոշման հիմք հանիսացող հոդվածի կրկնօրինակը դատախազ Արմեն Շիրոյանի կողմից  դատարան չներկայացնելու պատճառով:

Այս դատական նիստում  Արմեն Շիրոյանն այն ներկայացրեց դատարանին. «Հարգելի դատարան, ես ցանկանում եմ կրկին ներկայացնել, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ է հանդիսացել օրենքով սահմանված կարգով լրատվության միջոցի հաղորդումը, իսկ  քրեական գործ հարուցելու հիմք են հանդիսացել  հանցագործության հատկանիշների մասին տվյալները: Այսինքն` լրատվության միջոցի ներկայացուցիչը իր հոդվածում նշել է բավարար հանգամանքներ, որոնք ոչ միայն իր կարծիքներն են, դրանք նաև այլ անձանց հետ տեղի ունեցած զրույցներն ու հայտարարություններն են, որոնք բավարար  հիմքեր են Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար»,- ասաց Ա. Շիրոյանը:   

«Ներկայացված փաստաթղթի վրա գրանցամատյանում գրացման համար չի լինու՞մ, կնինք չի լինու՞մ» ,-  Շիրոյանին հարցրեց դատավոր Մ. Մելքոնյանը: «Չէ, մենք  ուղղակի կից գրություններ ենք  պատրաստում»,- պատասխանեց Շիրոյանը:  Վերջինս դատարանին ներկայացրեց նաև կից գրությունը. «Էստեղ գործ հարուցելու մասին որոշումն է»,- ասաց դատավորը:  «Որոշումը և լրատվության միջոցի հաղորդումն է: Առդիր 4 թերթ»,- տեղեկացրեց դատախազ Արմեն Շիրոյանը:

Դատավոր Մարինե Մելքոնյանը ընթերցեց դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դրան հաջորդեց Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ և շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանի հարցադրումը. «Ուզում ենք ճշտել` գործ հարուցելու հիմքը եղել է ընդամենը այդ հաղորդումը,  միայն դա՞: Այսինքն` մինչև քրեական գործի հարուցելու որոշումը  միայն այդ 2 էջանոց  «Հետք» օնլայնի  էջից տպած փաստաթուղթն է, ընդամենը, այո՞»:

Հիշեցնենք, որ «Հետքը»  միայն 2012թ-ին Շնողի  արդեն նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի  ապօրինությունների  մասին  հրապարակել է 6 հոդված: Այդ հոդվածներում  տեղադրված են  Շնողի նախկին  գյուղապետի ապօրինությունները փաստող  լուսանկարներ, հարցազրույցներ,  գյուղացիների արած հայտարարություններ և տեսանյութեր:  Տեսանյութերում  Հայկազ Քոչինյանի կողմից համայնքային բյուջեի  միջոցների յուրացումների ու վատնումների, այդ թվում` Շնողի նախադպրոցական  հաստատության երեխաների սննդի գումարները չարաշահելու, արվեստի դպրոցի աշխատողների աշխատավարձերի վճարման օրինախախտումների, գյուղի ֆուտբոլի դաշտի վերանորոգման համար նախատեսված 11,5 մլն, գերեզմանոցի բարեկարգման  19,5 մլն,  Շնողի խորհրդանիշը տեղադրելու և Հայրենական պատերազմի զոհվածների հուշարձանի վերանորոգման համար նախատեսված 8 մլն դրամի և վերջապես  գյուղի  ամբուլատորիայի շենքի 2-րդ հարկը անօրինական զավթելու, Այրում-Ճոճկան ջրատարի  500 մետր խողովակները  իր համար Շնող գետի վրա հէկ կառուցելու նպատակով ապամոնտաժելու և այլ փաստերի մասին հանրության առջև պաշտոնական  հայտարարություններ է  արել  գործող  գյուղապետ Հովիկ Սահակյանը:   ՀՀ  քրեադատավարական օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նույն  քրեական գործի նախաքննության ընթացքում  նույն անձի կողմից  այլ հանցագործություններ  կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում, վարույթ իրականացնող մարմինը  կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում  հնարավոր է  գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով: 

Դատախազ Շիրոյանը դատարանին ներկայացրեց միայն «Բացահայտվում են  Հայկազ Քոչինյանի ապօրինությունները»  հոդվածը, իսկ «Հետքի» մնացած  հոդվածերի փաստերը, որոնք պետք է ընդգրկվեին  նույն քրգործում, չներկայացվեցին դատարանին:

 «Եթե  վարույթ իրականացնող մարմինը  միայն այդ 2 փաստաթուղթն է ներկայացրել, ճիշտն ասած, դատախազի որոշման դեմ բողոք գրելիս Հայկազ Քոչինյանը և ես` որպես նրա պաշտպան, հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելիս պետք է լինեն նաև բավարար հիմքեր»,- հայտնեց պաշտպանը, ով  մարզի դատախազի որոշումը առանց հիմնավորման համարեց տարօրինակ:  

Պաշտպանը Հայկազ Քոչինյանի ներկայացրած բողոքի հիմքերը  և հիմնավորումները  լրացնելու համար դատարանից խնդրեց հետաձգել դատական նիստը:  Ի դեպ` Արտակ Ոսկանյանը նախորդ  դատական նիստում հայտարարել էր, թե  այս նիստում  դատախազի որոշման անօրինականությունը հիմնավորող հայտարարություններ է անելու, որը  նա չարեց: Հաջորդ դատական նիստը  տեղի կունենա  փետրվարի 15-ին: 

Մեկնաբանություններ (6)

****
Te asa inchi himan vra es boxoqarkum voroshum@,lrivin el haytnia te inches arel en byudjen.vor tramadrvel er Shnox hamaynqum barepoxumnek katarelu hamar....
sergik
հարգելի պաշտպան ամբողջ հոդվածները լիքն են բավարար հիմքերով, դուք դեռ էլի էք ուզում, բա մեղք չի? Ձեր պաշտպանյալը...
sergik
համել 2 էջը լրիվ հերիքա , որ քրեական գործ հարուցեն ու գնան էն ,,մնացած էջերի,, հետևից..
Mos
de parza te inchi hamara dati tvel.tvela,vor zhamanak shahi glxi char@ tesnelu hamra,kam el mi erku amis ush nsti,bayc ed iren chi ogni,qani vor mer erkrum lriv orenqi sahmannerum e vchir kayacvum
grish
tikin Paremuzian Duk u Paron Sahakiann Cer patvavor arachi texn ek zbaxecnum Aramais Majinyani , Kochlo Hakob yani ,Axabek Mecricyani u Artush Bektashyani koxkin : Idep srancic voch mekin mardik chen haggel irenc aracneri hamar : Sahakyan Hovikn es mardkanc lav a chanachum
susan
պրն grish բայց էս ինչ մեծ կարծիք ունեք Ձեր մասին, կարելի է կարծել ,թե Հայկազ Քոչինյանը ժողովրդի համար է մտածել, երբ յուրացրել է էտ գումարները , ու հիմա Սահակյանը էտ ,,խեղճ հայրենասեր,, մարդուն վարկաբեկում է....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter