HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամիրյան փողոցի բնակիչները՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ պարոն  Ս.Սարգսյանին
ք.երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18,  
4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներից

                                               Բաց նամակ                                

Մեծարգո  պարոն  նախագահ,  մենք,  լինելով  պետական կարիքների համար իրացվող տարածքի   բնակիչներ, 2005թ-ին  ստիպված էինք  (այլ  առաջարկ՝  բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը  նախատեսված է ՀՀ  օրենքներով և կառավարության  որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման  և  փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30  ամիս  հետո  պետք  է  մեր  տների  տեղում  կառուցվող  շենքից  ստանայինք  մեր  բնակարանները։  քաղաքապետարանի  և կառուցապատողի  միջև  2004թ. հուլիսի 23-ին կնքված  պայմանագրով   շենքի    շինարարության   վերջնաժամկետն   էր   2007թ.  հունիսի 1-ը (քաղաքապետարանի  և կառուցապատողի  միջև  2004թ. հուլիսի 23-ին կնքած  պայմանագիր, էջ  2),  սակայն   2008թ.  միայն   շենքի  նախագիծն  է   հաստատվել։

2009 թ.    ՀՀ  կառավարությունը   3 մլն դոլար    տրամադրեց  Ամիրյան 4  շենքի շինարարությունն    ավարտելու  համար։  ինչ    եղավ     այդ  գումարը,    հանելուկ  է, փաստը   այն   է, որ    շինարարությունը    առայսօր   չի    ավարտվել։      ի միջայլոց,  դատելով  շինարարության  ներկա   տեմպից,  մոտակա  2-3  տարում  չի   էլ  ավարտվի։ դատելով ամեն ինչից՝ 2009թ. ՀՀ կառավարության կողմից  Ամիրյան 4  շենքի շինարարությունը ավարտելու  համար   տրամադրված  3 մլն  դոլարի  անհետացման  և   շինարարության   վերջնաժամկետը  վեց  տարով  խախտելու  հարցը  ՀՀ  ոչ  մի  պետական  մարմնի  չի  հետաքրքրում։  ՀՀ  կառավարության  սխալի  համար  հիմա  պետք  է  վարձահատույց  լինենք  մենք` ՀՀ  և  արտերկրի  քաղաքացիներս:   

2011–2012թ.թ. ֆինանսների  նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության  պայմանագրեր, որոնցով   ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած   վնասների  և շինարարության   ձգձգման  տույժերից։ փոխարենը  ստիպված էինք  պարտավորվել  վճարել  հողի  հարկ, որը պարտավոր էր վճարել  կառուցապատողը  (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված  պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

ֆինանսների  նախարարությունը  խոստացավ, որ շենքի  շինարարությունը կավարտվի  երեք ամսվա ընթացքում: անցել  է  մեկ  ու կես տարուց  ավելի, սակայն  շենքի  շինարարությունը  չի  ավարտվել  ու  մոտակա  մի  քանի  տարիներին   չի  էլ  ավարտվի  և  մենք  շարունակում  ենք  վարձով  ապրել:   բացի    դրանից,  չեն  կատարվում  Հաշտության  պայմանագրի կետերը՝ արտաքին  դռների  ու  լուսամուտների  տեղադրում, պատերի  շարում  և այլն: Ստացվում  է, որ ընդառաջելով  մեր պետությանը և կնքելով  հաշտության  պայմանագրերը, մենք  քառակի  ենք տուժում` հրաժարվելով  պայմանագրերով  նախատեսված  տույժերից, կառուցապատողի  փոխարեն վճարելով  հողի  հարկը, տեղադրելով  հաշտության  պայմանագրով  նախատեսված, բայց  չտեղադրված դռներն  ու  լուսամուտները, պատերի  շարումը,  և  շարունակելով  վճարել  վարձակալած  բնակարանների  համար:  

 մեզանից  պետական կարիքների համար  իրացված  տների  տեղում  կառուցվող  շենքում  որոշ   մարդիկ ծավալել  են  բիզնես  գործունեություն  (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց  և  այլն)  և  աշխատում  են  մեծ  գումարներ,  իսկ  մեզ   ֆինանսների  նախարարությունում  ասում   են,  որ  շենքը  ավարտական  տեսքի  բերելու  և  պետության  կողմից  մեր  առջև  ստանձնած  պարտավորությունների  կատարման  համար  գումար  չկա:  ինչ  է,  այդ  մարդիկ  անվճա՞ր  են  վերցրել  այդ  տարածքները:          

Այս  ամենից  պարզ  է  դառնում, որ   ՀՀ-ն  մեզ  խաբել  է  և  նույնիսկ  շինարարության   վերջնաժամկետը  վեց  տարի  խախտելուց  հետո  էլ  միտք  չունի  կատարելու  մեր  հանդեպ  պայմանագրով  իր  վրա  վերցրած  պարտավորությունները:

Այս  ամենը  բերում  է  մեկ  տրամաբանական  եզրակացության, որ  պետական  պաշտոնյաները  որոշ  մարդկանց   հետ  միասին  միտումնավոր    ձգձգում  են շինարարությունը, որպեսզի  իրականացնեն  իրենց  անձնական  ծրագրերը:

Մեծարգո   պարոն  նախագահ, դուք  ասացիք, որ  միայնակ  չեք  կարող  պայքարել  ապօրինությունների  դեմ  և  որ   ձեզ  պետք  է  մեր  աջակցությունը: Մենք  արդեն  6  տարի  է,  ինչ   պայքարում  ենք  մեր  բնակարաններում  ապրելու  մեր  Սահմանադրական  իրավունքի  համար:

Մեծարգո   պարոն  նախագահ,  խնդրում  ենք ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության  երաշխավոր, գլխավորել Սահմանադրական  իրավունքի  խախտման  դեմ  մեր  պայքարը    և   գոնե  6  տարի    ուշացումից  հետո  վերջապես  ավարտին    հասցվի  այդ  չարաբաստիկ  շենքի  շինարարությունը: 

Հարգանքով   փ. Ամիրյան  4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24  հասցեներում     գրանցված   բնակիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter